Բանկերը կարող են համագործակցել վարկային կազմակերպությունների հետ օրենսդիր դաշտում

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. Բանկերը կարող են համագործակցել վարկային կազմակերպությունների հետ օրենսդիր բարեփոխումների հարցում, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Արարատ Ղուկասյանը:

«Դա արդեն տեղի է ունենում ոչ պաշտոնական մակարդակում: Բոլոր օրենսդիր նախաձեռնություններն ու առաջարկություններն ազդում են ինչպես բանկերի, այնպես էլ վարկային կազմակերպությունների գործունեության վրա», – ասաց նա՝ մեկնաբանելով երկրի ֆինանսական հատվածի այլ խաղացողների, մասնավորապես, Հայաստանի բանկերի միության հետ համագործակցության մասին Հայաստանի վարկային կազմակերպությունների ասոցիացիայի հայտարարությունը:

Ղուկասյանի խոսքերով՝ հենց դա է պատճառը, որ օրենսդիր դաշտում համագործակցությանը կարող է ավելի պաշտոնական ձևաչափ տրվել:

«Բացի այդ համագործակցությունը կարող է ընթանալ նաև կրթական ոլորտում, քանի որ Հայաստանի բանկերի միությունը ֆինանսաբանկային քոլեջի հիմնադիրներից մեկն է, որի ծառայություններից օգտվում են վարկային կազմակերպությունները», – պարզաբանեց նա:

Միաժամանակ Ղուկասյանն ավելացրեց, որ ՀԲՄ-ն ծրագրում է ուսումնական թրեյնինգներ և որակավորման բարձրացման դասընթացներ անցկացնել, որոնց մասնակցելու համար կարող են հրավիրվել նաև վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img