Բանկերի մեկ աշխատակցի հաշվով շահույթը կազմել է 1,84 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի մեկ աշխատակցի հաշվով շահույթի ծավալը 2009 թ.-ին կազմել է միջինը 1840 հազար դրամ (շուրջ 5,1 հազար դոլար 2009 թ.-ի միջին շուկայական փոխարժեքով): Նման տվյալներ են ստացվել առևտրային բանկերի 2009 թ.-ի գործունեության միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների վերլուծության հիման վրա:

Փաստորեն, հաշվետու ժամանակահատվածում բանկային համակարգի մեկ աշխատակցին ամսական միջինը բաժին է հասել 153,3 հազար դրամ (շուրջ 422,1 դոլար): Միաժամանակ մեկ աշխատակցին բաժին հասած ակտիվները 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են միջինը 161287 հազար դրամ կամ 443,97 դոլար:

2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործող 22 առևտրային բանկերում աշխատել է 8346 մարդ, իսկ 2009 թ.-ին շահույթը կազմել է 15355, 2 միլիոն դրամ (42,3 միլիոն դոլար):

2009 թ. գործունեության արդյունքում մեկ աշխատակցին բաժին հասնող ամենամեծ շահույթը գրանցվել է Արմսվիսբանկում՝ 6829 հազար դրամ (18,8 hազար դոլար): Փաստորեն, բանկի մեկ աշխատակիցն ապահովել է 569,1 հազար դրամ ամսական շահույթ (1,6 հազար դոլար): Միաժամանակ ակտիվները, որոնց ղեկավարել է Արմսվիսբանկի մեկ աշխատակիցը, 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են միջինը 366,81 միլիոն դրամ, (1009,7 հազար դոլար), ինչը մեծությամբ Հայաստանի բանկերի շրջանում երրորդ ցուցանիշն է:

Ամերիաբանկը 2009 թ. գործունեության արդյունքում երկրորդ տեղն է զբաղեցրել աշխատակազմը ղեկավարելու արդյունավետության ցուցանիշով: Մեկ տարվա ընթացքում Ամերիաբանկի մեկ աշխատակիցը միջինը ապահովել է 6712 հազար դրամի շահույթ, ինչը հավասար է մոտավորապես 18,5 հազար դոլարի, այսինքն՝ ամսական 559,3 հազար դրամ (1,5 հազար դոլար):

Հաշվետու ժամանակահատվածում աշխատակազմը ղեկավարելու արդյունավետության ցուցանիշով (մեկ աշխատակցին բաժին հասած շահույթ) երրորդ տեղում է Պրոմեթեյ բանկը՝ 5501 հազար դրամ (15,1 հազար դոլար) կամ ամսական 458,4 հազար դրամ (շուրջ 1,3 հազար դոլար):

Աշխատակազմը ղեկավարելու արդյունավետության ցուցանիշով առաջատարների խմբում են ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը (5372 հազար դրամ կամ 14,8 հազար դոլար), Զարգացման հայկական բանկը (5172 հազար դրամ կամ 14,2 հազար դոլար): Բոլոր նշված բանկերի մոտ մեկ աշխատողին բաժին հասած շահույթը 2009 թ.-ի գործունեության արդյունքում գերազանցել է 5 միլիոն դրամը:

Գնահատելով նախորդ տարվա ընթացքում բանկերի գործունեությունը՝ կարելի է նկատել, որ երկու բանկերի մոտ մեկ աշխատակցին բաժին հասած շահույթը գերազանցում է 8 միլիոն դրամը, երեք բանկերի մոտ գերազանցում է 5 միլիոն դրամը, վեց բանկերի մոտ՝ 2 միլիոն դրամը: Այնուհետև ևս երեք բանկերի մոտ մեկ աշխատակցին բաժին հասած շահույթը կազմում է 1 միլիոն դրամից ավելի, չորս բանկերի մոտ՝ 1 միլիոն դրամից պակաս: Միաժամանակ չորս բանկերի մոտ վնասներ են գրանցվել: (1 դոլարը 399,33 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img