ՀՀ բանկային համակարգի համախառն ակտիվներն I եռամսյակի ընթացքում ավելացել են 4,5%-ով

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի համախառն  ակտիվները 2010 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ավելացել են 4,5 տոկոսով կամ 61,1 մլրդ դրամով ՝ 2010թ.-ի մարտի 31-ի դրությամբ կազմելով 1418,2 մլրդ դրամ (աճը տարվա ըթնացքում՝ 24,24%):

Համաձայն «ԱՌԿԱ» գործակալության կողմից բանկերի 2010 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշների տվյալների վերլուծության` ընդհանուր ակտիվների մեծությամբ հայկական բանկերի առաջատարն է «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկը»։
Մարտի 31-ի դրությամբ այդ բանկի ակտիվների ծավալը հասել է 174,4 մլրդ դրամի՝  եռամսյակի ընթացքում ավելանալով 8,39 տոկոսով։ Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվներում «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» մասնաբաժինը կազմում է ընդհանուր մեծության 12,3 տոկոսը։

Ըստ ակտիվների ծավալի առաջատարների թվում են HSBC Բանկ Հայաստանը՝ 138,8 մլրդ դրամ (տեսակարար կշիռը՝ 9,79 տոկոս), ՎՏԲ Հայաստան Բանկը՝ 125,6 մլրդ դրամ (8,85%), Արդշինինվեստբանկը՝ 118,1 մլրդ դրամ (8,33 տոկոս) Հայբիզնեսբանկը՝ 115,8 մլրդ դրամ (8,17 տոկոս): Բանկային համակարգի բոլոր ակտիվների շուրջ 47,44 տոկոսը կենտրոնացված է այս հինգ բանկերում, որոնք առաջատարներն են ըստ այս ցուցանիշի։

Միաժամանակ ըստ ակտիվների աճի հաշվետու ժամանակահատվածում առաջնորդների հնգյակում են՝ Մելլաթբանկը՝ առաջին եռմասյակի ընթացքում 30,25 տոկոսով՝ շուրջ 16,2 մլրդ դրամ, Բիբլոս բանկը՝ 25,33%՝ մոտ 22 մլրդ դրամ, Արմսվիսբանկը՝ 23,29 տոկոս՝ 36,6 մլրդ դրամ, Պրոմեթեյ բանկը՝ 17,65 տոկոս՝ 25,3 մլրդ դրամ և Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը՝ 16,98 տոկոս՝ 45,6 մլրդ դրամ:

Մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 22 բանկ և 387 մասնաճյուղ ($1 – 381,39 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img