Ապրիլի համեմատ մայիսին Հայաստանում 1 % գնաճ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./ԱՌԿԱ/. Ապրիլի համեմատ մայիսին Հայաստանում 1 % գնաճ է գրանցվել։

Ինչպես հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, ապրիլի համեմատ մայիսին պարենային ապրանքների գները (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրանքը) ավելացել են 1,8 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները՝ 0,9 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտի  սակագները 0,2 տոկոսով նվազել են։

2009թ.-ի դեկտեմբերի համեմատ մայիսին սպառողական գների ինդեքսը 105,3 տոկոս է կազմել, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրանքը) 107 տոկոս է կազմել, ոչ պարենային ապրանքներինը՝ 104 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտում՝ 103,2 տոկոս։

Հունվար-մայիս ամիսներին սպառողական գների միջին ամսական աճը 1 տոկոս է կազմել, ինչը 0,1 տ.կ.-ով ցածր է անցած տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ (1,1%)։

Միևնույն ժամանակ 2009թ.-ի մայիսի համեմատ ընթացիկ տարվա մայիսին սպառողական գների ինդեքսը 106,3 տոկոս է կազմել, այդ թվում պարենային ապրանքների գների ինդեքսը (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրանքը) աճել է 4,7%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 11,4%-ով, ծառայությունների ոլորտի սակագներինը՝ 6,6%-ով, իսկ հունվար-մայիսին՝ 2009թ.-ի միևնույն  ժամանակահատվածի համեմատ՝ 107,6 տոկոսով, 105,1 տոկոսով, 114,4 տոկոսով և 108,9 տոկոսով, համապատասխանաբար։

Ինչպես հաղորդում է վիճակագրական ծառայությունը, 2005թ.-ի համեմատ 2010թ.-ի մայիսին սպառողական գների ինդեքսը 132,5 տոկոս է կազմել, այդ թվում պարենային ապրանքների գների աճը (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրանքը) 31,2 տոկոս է կազմել, ոչ պարենային ապրանքներինը՝ 25,3 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտում սակագներն աճել են 38,6 տոկոսով։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ ապրիլի համեմատ մայիսին երկրի ուսումնասիրվող քաղաքներում սպառողական գներն աճել են 0,7-2 տոկոսով, ընդ որում ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Հրազդանում և Չարենցավանում։ Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0,7 տոկոսով։

Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում 2010թ.-ի վերջին գնաճը ծրագրված է 4% (±1,5%) մակարդակում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img