Հայաստանի ԿԲ ղեկավարը մեկնեց Երուսաղեմ՝ ԱՄՀ և ԿԲ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը մասնակցելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և Ֆինանսական վարչության պետ Արթուր Նախշիկյանը մեկնեցին Երուսաղեմ, որտեղ մասնակցելու են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը, տեղեկացնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

Հունիսի 10-13-ն անցկացվելիք հանդիպման ընթացքում քննարկվելու են «Վերջին տնտեսական զարգացումները Հարավային և Արևելյան Եվրոպայում»,  «Ճգնաժամի դասերը բանկային և ֆինանսական շուկաների վերահսկման ոլորտում», «Ֆինանսական կայունությունն առաջ է ընթանում» և «Մաքուր էներգիա և աճ» թեմաները: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img