ՎԶԵԲ-ը ՀՀ ՀՆԱ աճի կանխատեսումը 2010թ. բարձրացրել է մինչև 4,6%

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի./ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2010թ.-ի տարեվերջին բարձրացրել է Հայաստանի ներքին համախառն արդյունքի աճի կանխատեսումը՝ 4,5 տոկոսից մինչև 4,6 տոկոս հասցնելով։ Այդ մասին ասվում է անցումային տնտեսությամբ այն երկրների տարածաշրջանային տնտեսական հեռանկարների մասին զեկույցում, որտեղ աշխատում է ՎԶԵԲ-ը։

Զեկույցի համաձայն, որը տեղադրված է ՎԶԵԲ կայքում, վերջին ամիսների ընթացքում Հայաստանում տնտեսության զգալի աճ է գրանցվել, ինչը պայմանավորված է դրամային փոխանցումների վերականգնմամբ, ինչպես նաև միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից էական ֆինանսավորմամբ։

Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի տնտեսության աճի վերաբերյալ կանխատեսումը 2010թ.-ի վերջին նույնպես 4,6 տոկոսի է բարձրացվել։ ՎԶԵԲ-ը նշում է, որ հիշատակված երկրների համար բարենպաստ գործոն է եղել հումքի գների աճը և շուկաների հանդեպ ներդրողների վստահության բարձրացումը, սակայն նրանց տնտեսությունները դեռ ծայրաստիճան խոցելի են մնում։

Միաժամանակ ՎԶԵԲ-ը նվազեցրել է Արևելյան Եվրոպայի և Կովկասի զարգացող երկրների ՀՆԱ-ի աճի վերաբերյալ կանխատեսումը 2011թ.-ի համար՝ 4,2 տոկոսից մինչև 3,9 տոկոսի։

Կանխատեսման նվազումը վերաբերել է Հարավարևելյան Եվրոպայի երկրների մեծամասնությանը, որոնց համար ռեցեսիայի հաղթահարումը բավականին դժվար խնդիր կլինի, այդ կարծիքին են ՎԶԵԲ-ի փորձագետները։ Սակայն այդ երկրների խմբում բացառություն է Թուրքիան, որի տնտեսության աճի վերաբերյալ կանխատեսւոմը պահպանվել է նախկին մակարդակում։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ՎԶԵԲ-ի գնահատականների համաձայն՝ Ռուսաստանի տնտեսությունը 2010թ.-ի վերջին 4,4 տոկոսով կաճի, 2011թ.-ին՝ ևս 4,6 տոկոսով։ Սակայն ՎԶԵԲ-ը տեղեկացնում է, որ արժութային փոխարժեքի աճի և կայունության վերաբերյալ կանխատեսումը զգալի աստիճանով կախված է հումքի գների դինամիկայի կանխատեսումից, հատկապես՝ նավթի։

Եվրագոտու երկրների վերաբերյալ ՎԶԵԲ զեկույցում նշվում է, որ դրանց արտաքին միջավայրը, ամենայն հավանականությամբ, ավելի պակաս բարենպաստ կլինի, քան ավելի վաղ էր ակնկալվում բարեփոխումների իրականացման հետ կապված, որոնք ուղղված էին պետական բյուջեի դեֆիցիտի նվազմանը։ Ըստ ՎԶԵԲ կանխատեսման՝ եվրագոտում ՀՆԱ-ի աճը 2010թ.-ի վերջին 3,5 տոկոս կկազմի, իսկ մյուս տարի՝ 3,9 տոկոս։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) խոշորագույն միջազգային ֆինանսական ինստիտուտ է՝ Լոնդոնում գտնվող կենտրոնակայանով, որը ստեղծվել է անցումային շրջանով երկրներում շուկայական տնտեսության զարգացման համար։

Հայաստանը ՎԶԵԲ-ի անդամ է դարձել 1992թ.-ի դեկտեմբերի 7-ին։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img