ԿԲ-ի որոշմամբ մի շարք ապահովագրական ընկերություններ դարձան «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի» անդամ

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը  «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության անդամություն շնորհեց «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ին, «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ-ին, «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ին, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ին, «Գարանտ Լիմենս» ապահովագրական ՓԲԸ-ին, «Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ-ին, «ՌԵՍՈ» ապահովագրական ՓԲԸ-ին:

Այդ մասին որոշում ընդունել է Կենտրոնական բանկի խորհուրդը հուլիսի 28-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 11-րդ մասը, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնադրության 22-րդ կետը, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը ինչպես նաև ապահովագրական ընկերությունների դիմումները:

Միաժամանակ Խորհուրդը հաստատեց  «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից գանձվող անդամավճարների և անդամավճարները չվճարելու համար գանձվող տույժի չափերը:

Բացի այդ, Խորհուրդը որոշեց հայտարարել ՀՀ ԿԲ ֆինանսական հաշվետվության աուդիտի նպատակով աուդիտորական ընկերության ընտրության հրապարակային մրցույթ:  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img