Երևանի մայրաքաղաքային տեսքի պահպանման բնագավառում լավագույններից է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բանկը

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի մայրաքաղաքային տեսքի պահպանման բնագավառում լավագույններից է ճանաչվել ՎՏԲՀայաստան Բանկը, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի որոշմամբ` քաղաքային շենքերի և կառույցների քաղաքակիրթ պահպանման, մասնավորապես, դրանց ճարտարապետական տեսքի խնամքի, ընդհանուր օգտագործման տարածքների կանաչապատման և բարեկարգման բնագավառում, Երևան քաղաքի ավագանու 2009թ. դեկտեմբերի 2-ին ընդունված «Երևանի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» թիվ.48-Ն որոշման պահանջները պատշաճ կերպով կատարելու համար, լավագույն տնտեսվարող սուբյեկտներից է ճանաչվել «ՎՏԲՀայաստան Բանկ» ՓԲԸ-մ:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գ. Գյանջումյանի անունից «ՎՏԲՀայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրենտնօրինության նախագահ Վ. Օվսյաննիկովին հասցեագրված 28.10.2010թ. թիվ 23/03-1795 նամակում, մասնավորապես ասվում է. «Ձեր կազմակերպության կողմից օգտագործվող տարածքը պատշաճ բարեկարգելու և կանաչապատելու համար այն համարվել է լավագույն տնտեսվարող սուբյեկտներից մեկը Կենտրոն վարչական շրջանում: Ողջունում ենք Ձեզ և ՎՏԲՀայաստան Բանկի կոլեկտիվի բոլոր անդամներին մեր քաղաքի գեղեցկացմանն ու բարեկարգմանը միտված համընդհանուր գործին շահագրգիռ մասնակցություն ցուցաբերելու համար և մաղթում, որպեսզի այդ ձեռնարկումները միշտ կրեն շարունակական բնույթ ու դառնան ուսանելի բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար»:

«ՎՏԲՀայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸն հանդիսանում է «ՎՏԲՀայաստան Բանկ» ՓԲԸի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ, որոնցից 59-ը վերանորոգված են:–0-

Երևանի մայրաքաղաքային տեսքի պահպանման բնագավառում լավագույններից է ճանաչվել ՎՏԲՀայաստան Բանկը, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img