Կոնվերսբանկը Հայաստանի համար աննախադեպ՝ «ոսկե հաշվի» բացում ծառայություն է ներդրել

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է աննախադեպ ծառայություն՝ «ոսկե հաշվի» բացում, ասել է բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Տիգրան Դավթյանը:

«Սա ֆիզիկական անձանց համար նախատեսված ներդրում է, առարկայազուրկ մետաղական հաշիվների տեսակ, երբ հաճախորդը կարող է որոշակի գումարի ոսկի գնել, հաշիվ բացել և բոլոր օպերացիաներն իրականացնել առարկայազուրկ ձևով», – ասել է նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում:

Դավթյանի խոսքերով՝ հետագայում նման ներդրումը կարող է գործել որպես սովորական բանկային հաշիվ: Այն կարող է համալրվել, հաճախորդը կարող է հաշվից ոսկու գրամին համարժեք միջոցներ հանել: Հնարավոր է նաև հանել «կանխիկ»՝ այս կամ այն զանգվածի ոսկե ձուլակտոր:

«Սա, իրականում, շատ լավ այլընտրանք է: Մենք դեպոզիտներ ենք առաջարկում դրամով, եվրոյով, դոլարով, ներդրումային ծառայություններ արժեթղթերի մեջ ավանդ կատարելու տեսքով, և «ոսկե ավանդը» ևս մեկ այլընտրանք է», – պարզաբանել է նա:

Միաժամանակ Դավթյանը կարծում է, որ Հայաստանում բանկային ծառայության այս տեսակը պահանջարկ կունենա, քանի որ վերջին 40 տարվա վիճակագրությամբ ոսկու գինն ավելացել է 1400 անգամ, ինչը կազմում է 3500 տոկոս:

Վարչության նախագահը տեղեկացրել է նաև, որ ոսկու ձուլակտորները սկսվում են մեկ գրամից և հասնում շուրջ 12 կգ-ի: Նա նշել է, որ բանկն արդեն ներդրել է այս ծառայությունը, և «մենք արդեն հաճախորդներ ունենք»:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 1993 թ.-ի դեկտեմբերի 20-ին, 2007 թ.-ի փետրվարից 95 տոկոս մասնաբաժնով բանկի սեփականատերն է արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը: Մնացած հինգ տոկոսը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

284,4 մլն դոլար՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման համար. ՀՀ ԱԺ-ն վավերացրել է ՎԶԵԲ-ի հետ համաձայնագիրը

ՀՀ Ազգային ժողովը երկուշաբթի  կայացած արտահերթ նիստում վավերացրել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի  հետ 284,4 մլն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի հաստատումը։

Կենսաթոշակներ, նպաստներ և հետվճար․ ՀՀ կառավարությունն այս նպատակների համար կհատկացնի 40,8 մլրդ դրամ

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի  կայացած նիստում որոշում է կայացրել 40,8 մլրդ դրամ հատկացնել 2026 թ.-ի չորրորդ եռամսյակում կենսաթոշակային և սոցիալական վճարումների ֆինանսավորման համար։

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի հիմնական իրադարձությունները (հոկտեմբերի 5–11)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկել է գնաճի դինամիկան, կապիտալի շուկայի ակտիվությունը, բանկային պարտատոմսերի նոր տեղաբաշխումները և անդրսահմանային դրամական փոխանցումները: Ուշադրության կենտրոնում են գտնվել նաև պետական պարտքի պարամետրերն ու սոցիալական պարտավորությունների ֆինանսավորումը:

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով դրամային անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

Արյան անհրաժեշտ պաշարների համալրմանն ու արյան դոնորության մշակույթի խթանմանն աջակցելու նպատակով՝ Իդրամն ու IDBank-ը միացել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից իրականացվող կամավոր արյունատվության նախաձեռնությանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img