«Բիբլոս Բանկ Արմենիայի» վարկային պորտֆելի ծավալը 2010 թ.-ին կկազմի շուրջ 13 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Բիբլոս Բանկ Արմենիայի» վարկային պորտֆելի ծավալը 2010 թ.-ի արդյունքներով կկազմի 12,5-13 միլիարդ դրամ, ասաց «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր-գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը:

«Վարկային պորտֆելի աճն արդեն կազմում է 42 տոկոս», – երեքշաբթի ասաց նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Ղուկասյանի խոսքերով՝ հաջորդ տարի աճը պետք է կազմի նվազագույնը 60-70 տոկոս: «Հաջորդ տարի վարկավորման դինամիկան և աճը էլ ավելի բարձր կլինեն», – պարզաբանեց նա:

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին՝ Ղուկասյանը նշեց, որ 2011 թ.-ին վարկավորման գործընթացում հիմնական շեշտերը կդրվեն փոքր և միջին բիզնեսի ոլորտի, ինչպես նաև արտադրական, արտահանմանը միտված ոլորտների վրա:

2007 թ.-ի հոկտեմբերից «Բիբլոս Բանկ Արմենիայի» (ավելի վաղ «ԻԹԲ» Միջազգային Առևտրային Բանկ») գլխավոր բաժնետերն է «Բիբլոս Բանկ Էս.Էյ.Էլ»-ը (“Byblos Bank” SAL)՝ 65 տոկոս մասնաբաժնով: «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում Զարգացման և Վերակառուցման Եվրոպական Բանկը (ԶՎԵԲ) և ՕՊԵԿ-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամը (ՕՄԶՀ) ձեռք են բերել մասնակցություն հետևյալ կերպ. ԶՎԵԲ – 25% բաժնետոմս, ՕՄԶՀ – 10%: (1 դոլարը 360,16 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img