Համահայկական բանկը կսկսի գործել 2011 թ. մայիսի 1-ից. տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համահայկական բանկը Հայաստանում գործունեությունը կսկսի 2011 թ.-ի մայիսի 1-ից, ասաց բանկի գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցը:

Ներսիսյանցը նշանակվել է նորաստեղծ Համահայկական բանկի գործադիր տնօրեն հինգշաբթի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստորագրված աշխատանքային պայմանագրի համաձայն, ով Համահայկական բանկի խորհրդի նախագահն է:

«Համահայկական բանկը կտեղակայվի Գրիգոր Լուսավորիչ 9-ը հասցեում գտնվող «Երևան Պլազա» բիզնես կենտրոնի առաջին հարկում: Մենք սկսում ենք ներքին հարդարման աշխատանքները, սարքավորումներ ենք գնում և կադրեր ենք հավաքում: Կարծում եմ, որ աշխատանքները կավարտվեն ապրիլի վերջին և հուսով եմ, որ մայիսի 1-ից բանկը կբացի իր դռները», – հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ներսիսյանցը:

Նա պարզաբանեց նաև, որ Կենտրոնական բանկն արդեն տրամադրել է արտոնագիրը և իր պաշտոնի նշանակման մասին պայմանագրի ստորագրումից հետո բանկը գրանցման փուլ կանցնի նաև ԿԲ-ում:

Գործադիր տնօրենի խոսքերով՝ Համահայկական բանկը, որը ոչ առևտրային, այլ զարգացման բանկ է, չի բացում ընթացիկ հաշիվներ, չի տրամադրում կարճաժամկետ կոմերցիոն կամ հիփոթեքային վարկեր, ինչպես նաև վարկային քարտեր:

«Համահայկական բանկը երկարաժամկետ վարկեր է տրամադրում և ներդրումներ է իրականացնում մասնավոր հատվածի արտահանումը խթանող այն ձեռնարկություններում, որոնք զբաղվում են հայկական արտադրության արտահանմամբ՝ միջազգային շուկաներում այն մրցունակ կերպով ներկայացնելու նպատակով: Արդյունքում Հայաստանում կստեղծվի լրացուցիչ արտադրանք և աշխատատեղ, ինչպես նաև կբարձրանա բնակչության կենսամակարդակը», – ասաց նա:

Միաժամանակ Ներսիսյանցն ընդգծեց, որ բանկը չի կարող վարկեր տրամադրել կամ միջոցներ ներդնել ընկերություններում, որոնք կապված են պետական որևէ պաշտոնյանի կամ նրա ընտանիքի անդամների հետ:

«Համահայկական բանկ» ԲԲԸ կանոնադրական կապիտալը կկազմի 100 մլն դոլար,  որից Հայաստանի կառավարությունը արդեն տրամադրել է 20 մլն-ը: Մյուս մասը  առաջատար ֆինանսական կազմակերպություններն ու մասնավոր ներդրողները կտրամադրեն:

Համահայկական բանկի նպատակը կլինի աջակցել հայության ուժեղ, մրցունակ ու գիտության վրա հենված ներուժի ձևավորմանը, որը կուղղվի համաշխարհային շուկայում մրցունակության բարձրացմանը:–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img