Ղարաբաղում շահագրգռված են ապահովագրության ոլորտի կայացմամբ. ԼՂՀ վարչապետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղում շահագրգռված են ապահովագրության ոլորտի կայացմամբ, ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը Շուշիում Հայաստանի Կենտրոնական բանկի ուսումնական կենտրոնի գրասենյակում տեղի ունեցած պարտադիր ապահովագրության հարցերի քննարկման ընթացքում։

Նրա խոսքերով, ապահովագրական դաշտի կայացումը հանրապետությունում թույլ կտա հետագայում զարգացնել ապահովագրական ծառայությունները և ապահովագրության այն տեսակները, որոնք ավելի կարևոր են, քան նրանք, որոնց մասին այսօր խոսվում է։

«Երբ մի քանի տարի առաջ առաջին անգամ խոսք գնաց պարտադիր ապահովագրության գործընթացի մասին, որոշակի անհանգստություն էր նկատվում։ Դժվար է Ղարաբաղում որևէ այլ մեխանիզմ ունենալ, հաշվի առնելով այն, որ Հայաստանն արդեն անցել է պարտադիր ապահովագրության գործընթացին։ ԼՂՀ-ում ուժի մեջ է մտել համապատասխան օրենք, և մենք արդեն ընդունել ենք այդ օրենքը, այն արդեն ուժի մեջ է մտել»,- նշեց Հարությունյանը։

ԼՂՀ վարչապետը հայտարարեց, որ անհանգստությունները ղարաբաղյան հասարակությունում չեն նվազել, բնակչությունն անվստահությամբ է վերաբերվում այդ գործընթացին, իսկ ԼՂՀ-ում գործող ապահովագրական ընկերություններն ամբողջովին չեն օգտագործում տվյալ գործընթացի էությունը մարդկանց ճիշտ բացատրելու բոլոր հնարավորությունները։

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն իր հերթին նշել է, որ հասարակությունը միանշանակ չի ընկալում այդ օրենքը։

«Մենք բավականին մեծ թվով ընդդիմախոսներ ունենք և այստեղ հավաքվել ենք, որ ամբողջությամբ ներկայացնենք այդ օրենքի սոցիալական նշանակությունն ու հետևանքները, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, մեր ապահովագրական համակարգի ապագան»,- ասաց Ջավադյանը։

ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավարը հայտնեց, որ այս ոլորտի փորձնական ծրագրերը նոր տարվանից կիրականացվեն հենց Ղարաբաղում։

«Անհրաժեշտ է այդ գործընթացի իրականացման համապատասխան տեմպ ապահովել ԼՂՀ-ում, քանի որ այն մեկնարկել է բավականին ուշ, քան Հայաստանում, ինչպես նաև փորձել համատեղ ջանքերով բացահայտել այդ շուկան»,- նշեց Ջավադյանը։

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործընթացը Լեռնային Ղարաբաղում իրականացվում է առաջին անգամ։

ԼՂՀ-ում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքն ուժի մեջ մտցնելու օրինագիծը հավանության է արժանացել ԼՂՀ խորհրդարանի կողմից 2010 թվականի նոյեմբերի 10-ին և ստորագրվել է ԼՂՀ նախագահի կողմից նոյեմբերի 15-ին։

ԼՂՀ կառավարության որոշման համաձայն, մինչև 2011 թվականի հունվարի մեկը ավտոտրանսպորտային միջոցների բոլոր տեսակները պետք է պարտադիր ապահովագրություն անցնեն։ Ապահովագրության պայմանագրի ստորագրման նվազագույն ժամկետը 3 ամիս է, առավելագույնը՝ 1 տարի։ Նշված ժամկետներում ապահովագրություն չանցնելու համար 50 հազար դրամի տուգանք է գանձվում։

Ղարաբաղում ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործընթացով զբաղվում են «Ինգո Արմենիա» և «Նաիրի Ինշուրանս» հայկական ապահովագրական գործակալությունների ներկայացուցիչները։ -0-Ն.Ա.

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

Արյան անհրաժեշտ պաշարների համալրմանն ու արյան դոնորության մշակույթի խթանմանն աջակցելու նպատակով՝ Իդրամն ու IDBank-ը միացել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից իրականացվող կամավոր արյունատվության նախաձեռնությանը

Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ

Յունիբանկը վաղաժամկետ ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը

Հայաստանն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Փոխվարչապետը բարձր է գնահատել գործակալության հետ տարեկան խորհրդակցությունների ձևաչափով քննարկումների անցկացումը

Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%, նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում։

Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հայտարարում է ՀՀ դրամով անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Թողարկման ծավալը կազմում է 3 միլիարդ ՀՀ դրամ, որը նախատեսվում է տեղաբաշխել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 4-ը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img