Հայաստանին հաջողվել է հաղթահարել տնտեսական ճգնաժամի հետևանքները. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանին անցնող տարվա առաջին 11 ամիսների ընթացքում հաջողվել է հաղթահարել տնտեսական ճգնաժամի հիմնական հետևանքները, կարծում է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։

«2010թ.-ը կարելի է որպես հետճգնաժամային բնութագել, և բնական է՝ Հայաստանի բոլոր տնտեսական զարգացումներն այդ իրողությունից են բխել»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մինասյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի համար հեռացող տարվա գլխավոր առաջնայնությունը նախաճգնաժամային 2008թ.-ի տնտեսական նվաճումների վերականգնումն է, ինչը, ըստ էության, հաջողվել է իրականացնել։

«Պետբյուջեի պակասորդի ցուցանիշը 2009թ.-ին նվազել է 7,55 տոկոսով՝ 2010թ.-ին դառնալով 6 տոկոս, իսկ բյուջեում 2011թ.-ին այդ ցուցանիշների առավել մեծ նվազումներ են նախատեսվում։ Նաև 14 տոկոսով ապահովվել է պետբյուջեի հարկերի հավաքագրման ցուցանիշների աճը»,- նշեց Մինասյանը։

Ըստ պատգամավորի՝ այս տարի Հայաստանի տնտեսական աճի մասին է վկայում այն փաստը, որ ՀՆԱ-ի իրական աճը 2,6 տոկոս է կազմել՝ բյուջեում նախատեսված 1,2 տոկոսի փոխարեն, ինչն իր հերթին պայմանավորված է արտադրության ծավալի 11 տոկոս աճով, ինչպես նաև ծառայությունների ոլորտի՝ 6,6 տոկոսով։

«Շատ կորևոր է նշել հաշվետու ժամանակահատվածում արտահանման և ներմուծման աճի դինամիկան։ Հայտնի է, որ Հայաստանում միշտ ներմուծման ծավալի աճ է գրանցվել։ Սակայն այս տարի ներմուծման ծավալի աճի (14 տոկոս) հետ մեկտեղ նաև 41 տոկոս արտահանման աննախադեպ աճ է գրանցվել։

Պատգամավորը նաև բնորոշ է համարում երկրում շինարարության ծավալի 4 տոկոսանոց անկումը։ «Դա զարմանալի չէ, քանի որ մենք արդյունաբերության և տնտեսության դիվերսիֆիկացիայի ավել բարձր մակարդակի ենք անցնում»,- ասաց նա։

Տնտեսական ոլորտում հեռացող տարվա բացասական երևույթների թվում   Մինասյանը նշեց գյուղատնտեսության ոլորտի 14,5 տոկոսանոց անկումը, ինչպես նաև 8 տոկոսանոց գնաճը։

Վերջում պատգամավորն ասաց, որ հաջորդ 2011թ.-ը Հայաստանի համար կայուն հետճգնաժամային զարգացման տարի կլինի։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img