Ինգո-Արմենիան ԱՊՊԱ պոլիսներով 4,5 միլիոն դրամի առաջին վճարումներն է կատարել

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. «Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերությունը ԱՊՊԱ պոլիսներով 4,5 միլիոն դրամի առաջին վճարումներն է կատարել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը:

«Այսօրվա դրությամբ փոխհատուցման դյուրացված ռեժիմով վճարվել է 14 ապահովագրական փոխհատուցում՝ 4,5 միլիոն դրամ ընդհանուր գումարով: Ստանդարտ քննությամբ ևս 140 դեպքի կապակցությամբ մենք սպասում ենք ճանապարհային ոստիկանության և փորձագիտական այլ խմբերի եզրակացությանը», – տեղեկացրեց նա:

Ընկերության ղեկավարը նշեց, որ վճարված ապահովագրական փոխհատուցումների նվազագույն չափը կազմում է 20 հազար դրամ, առավելագույնը՝ շուրջ 1,5 միլիոն դրամ:

2011 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է ԱՊՊԱ ինստիտուտը: ԱՊՊԱ-ի նպատակն է ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով տուժածներին պատշաճ փոխհատուցման վճարման ապահովումը, ինչպես նաև տուժածների շահերի պաշտպանությունը: Հանրապետությունում գրանցված է շուրջ 430 հազար ավտոմեքենա, որոնցից այս պահին ապահովագրված է ավելի քան 60 տոկոսը: ԱՊՊԱ-ով ապահովագրավճարների չափը կազմում է շուրջ 7,3 միլիարդ դրամ:

«ԻՆԳՈ Արմենիա» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ.-ին՝ որպես «Էֆես» ապահովագրական ընկերություն։ Ընկերության բաժնետոմսերի հիմնական փաթեթը 2003թ.-ին ձեռք է բերել ռուսական «ԻՆԳՈՍՍՏՐԱԽ» ապահովագրական ԲԲԸ-ն, որից հետո ընկերությունը վերանվանվել է «ԻՆԳՈ Արմենիա» ՓԲԸ։

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 750,9 միլիոն դրամ:

2010 թ.-ի սեպտեմբերի 30-ի տվյալների համաձայն՝ «Ինգո-Արմենիա» ՓԲԸ-ի ակտիվները կազմել են 3,2 միլիարդ դրամ, ընդհանուր պարտականությունները՝ 1,6 միլիոն դրամ, իսկ ընդհանուր կապիտալը՝ 1,6 միլիարդ դրամ: Ընկերության մաքուր եկամուտը 2010 թ.-ի հունվար-սեպտեմբերին կազմել է շուրջ 63 միլիոն դրամ: (1 դոլարը 365,01 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img