Հայաստանի գնաճային ճնշումը չի ավելանա 2011թ.-ին. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը քիչ հավանական է համարում 2011թ.-ին երկրի գնաճային ճնշման ավելացումը, որը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտի անցած տարվա զարգացմամբ: Այդ մասին է ասվում 2011թ.-ի հունվարի 21-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նիստի արձանագրությունում:

«Խորհուրդը միակարծիք է, որ ձևավորված գնաճային միջավայրի և արտաքին հատվածից ակնկալվող ռիսկերի ուժգնացման պայմաններում ավելանում են նպատակային միջակայքի վերին սահմանի գերազանցման ռիսկերը: Վերոնշյալն առավել մանրամասն կքննարկվի առաջիկայում հրապարակվելիք 2011 թ. առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն,  եռամսյակի ընթացքում ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի անփոփոխ մակարդակի պայմաններում ՊՊ առաջնային շուկայում նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է տոկոսադրույքների նվազում. մասնավորապես` մինչև 1 տարի մարման ժամկետով պարտատոմսերի միջին տոկոսադրույքը նվազել է 1.2 տոկոսային կետով և կազմել 9.1%: Ռեպո շուկայում միջին տոկսադրույքն աճել է շուրջ 0.5 տոկոսային կետով և կազմել 7.6%:

Արտարժույթի շուկայում դրամի միջին շուկայական փոխարժեքը նախորդ եռամսյակի նկատմամբ դրսևորել է հետևյալ միտումները. ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամն արժեքավորվել է 1.33%-ով և կազմել 360.73 դրամ, Եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 3.72%-ով և կազմել 490.43 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 0.85%-ով և կազմել 11.75 դրամ:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հաշվի առնելով համախառն պահանջարկի վրա դրամավարկային քաղաքականության ազդեցության լագերը, առաջարկի գործոնների ու դրանց երկրորդային ազդեցությունների դրսևորումները և գյուղատնտեսության ճյուղի զարգացումների անորոշությունները, ԿԲ խորհուրդը դեռևս հավանական է համարում դրամավարկային պայմանների խստացումը:

2011 թ. հունվարի 11-ի նիստում առաջիկա ժամանակահատվածի համար սահմանվեցին ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի 7.25%, լոմբարդային ռեպոյի 10.25% և ներգրավված միջոցների 4.25% մակարդակներ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

ՀՀ ԿԲ-ն և բանկերը պատրաստ են խստացնել հեռախոսային խարդախության դեմ պայքարի մեխանիզմները. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկը բանկերի հետ համատեղ պատրաստ է ներդնել հեռախոսային խարդախությունների կանխարգելման ավելի խիստ մեխանիզմներ

Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին Հայաստանում ռիսկի հավելավճարն աճել է. Գալստյան

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Հայաստանում ռիսկի հավելավճարը որոշակիորեն աճել է, թեև ոչ այնքան, որքան տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող այլ երկրներում

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img