Ֆիզիկական անձանց և մասնավոր ձեռներեցների ժամկետային ավանդները ավելացել են 22,3%

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2010 թ.-ին Հայաստանի բանկային համակարգում ֆիզիկական անձանցից և մասնավոր ձեռներեցներից ներգրաված ժամկետային ավանդների ծավալներն ավելացել են 22,3 տոկոսով և հասել 303,3 միլիարդ դրամի:

Բանկերի չորրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն՝ այս ցուցանիշով առաջատարն է Յունիբանկը, որին բաժին է հասնում ֆիզիկականց անձանցից և մասնավոր ձեռներեցներից Հայաստանի բանկային համակարգի կողմից ներգրավված ժամկետային ավանդների ծավալի 14,25 տոկոսը (43,2 միլիարդ դրամ): Յունիբանկի համախառն պարտավորություններում այս ցուցանիշի տեսակարար կշիռը կազմում է 43,43 տոկոս:

Այս ցուցանիշով առաջատար բանկերի հնգյակում են հայտնվել նաև HSBC-Հայաստան բանկը (35,9 միլիարդ դրամ), Հայբիզնեսբանկը (28,4 միլիարդ դրամ), Արդշինինվեստբանկը (28,1 միլիարդ դրամ) և ՎՏԲ-Հայաստան բանկը (27,7 միլիարդ դրամ):

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ 2010 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի բանկերում ֆիզիկական անձանց և  մասնավոր ձեռներեցների ավանդների համախառն ծավալը կազմել է 406,1 միլիար դրամ, որից 102,8 միլիարդ դրամը ֆիզիկական անձանց և մասնավոր ձեռներեցների ցպահանջ դեպոզիտներն են: Միաժամանակ նույն ժամանակահատվածում Հայաստանի բանկային համակարգի համախառն պարտավորությունները կազմել են 1237,2 միլիարդ դրամ:

2010 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ՝ 407  մասնաճյուղով: ($1 – 365,71 դրամ է): –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img