Համաշխարհային շուկաներ. ցորենի արժեքը նվազել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Ամերիկայում լարվածության ֆոնի ներքո

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նախորդ չորեքշաբթի օրվանից՝ փետրվարի 16-ից, ցորենի արժեքը նվազել է 4,8 տոկոսով՝ հասնելով բուշելի դիմաց 7,96 ԱՄՆ դոլարի: Պատճառը եղավ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Ամերիկայում լարված աշխարհաքաղաքական իրավիճակը:

Լիբիայում իրավիճակի կապակցությամբ աճող մտավախությունները ստիպել են շուկայի մասնակիցներին փակել իրենց երկար դիրքերը ցորենի մասով և տեղափոխել այնպիսի ակտիվների մեջ, ինչպիսիք են ոսկին, արծաթը և, իհարկե, նավթը:

Ցորենի ցածր գնով վաճառք է գրանցվել երեքշաբթի՝ փետրվարի 22-ին, երբ գնանշումները նվազել են 7,3 տոկոսով՝ հասնելով մեկ բուշելի դիմաց 7,62 ԱՄՆ դոլարի: Այս ամենի պատճառներն են օրվա առաջին կեսին ամրապնդվող ԱՄՆ դոլարը, շուկայի մասնակիցների հոռետասական տրամադրվածությունը, որը տիրում էր համաշխարհային ֆոնդային և ապրանքային շուկաներում:

Ցորենի արժեքի նվազման լրացուցիչ գործոն դարձավ Առևտրային ֆյուչերսների առևտրի ամերիկյան հանձնաժողովի՝ փետրվարի 18-ի ուշ երեկոյան  հրապարակած զեկույցը: Այս կազմակերպության տվյալների համաձայն՝ համաշխարհային գլխավոր ապրանքային բորսաներում (Չիկագոյի ապրանքային բորսա և Մինեապոլիսի հացահատիկի բորսա) խոշոր օպերատորների և հացահատիկ արտադրողների բաց երկար դիրքերի թիվը նվազել է 2514-ով և համապատասխանաբար՝ 1475 պայմանագրով:

Կարճաժամկետ պլանում ցորենի արժեքը կախված կլինի ԱՄՆ դոլարի դինամիկայից և Մերձավոր Արևելքի իրավիճակից: Արաբական աշխարհում տիրող իրավիճակի սրացումը, հնարավոր է, շարունակի ճնշում գործադրել համաշխարհային ապրանքային շուկաների՝ մասնավորապես ցորենի շուկայի վրա: Ներդրողները չեն ցանկանում ռիսկի դիմել՝ հաշվի առնելով իրավիճակի անորոշ հանգուցալուծումը, նրանք տեղաբաշխում են իրենց միջոցները մեծ մասամբ անվտանգ ակտիվների մեջ:

Կարճաժամկետ հեռանկարում ԱՄՆ դոլարի դինամիկան կսահմանվի ԱՄՆ-ից և Եվրագոտուց ստացվող մակրոտնտեսական վիճակագրությամբ: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն 2010 թ.-ի չորրորդ եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ-ի վերաբերյալ վերանայված տվյալները, ԱՄՆ-ում փետրվարին աշխատանքի շուկայի տվյալները, եվրագոտում սպառողական գնաճի հունվարյան վերջնական տվյալները, ինչպես նաև եվրագոտում չորրորդ եռամսյակում ՀՆԱ-ի նախնական տվյալները: Այս նորությունների ֆոնի ներքո ամերիկյան դոլարի դիրքերի ամրապնդման դեպքում ցորենի գնանշումը կարող է նվազման համար լրացուցիչ ազդակ ստանալ:

Մենք ակնկալում ենք, որ առաջիկա հինգ առևտրային օրերի ընթացքում ցորենի արժեքը կտատանվի մեկ բուշելի դիմաց 7,40-8,25 ԱՄՆ դոլարի սահմաններում:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img