«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2011թ.-ի առաջին եռամսյակում հայկական բանկերի մամուլի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2011 թվականի առաջին եռամսյակում հայկական բանկերի մամուլի վարկանիշը, որի արդյունքներով առաջատար են դարձել՝ 1. Ամերիաբանկը, 2. Արարատբանկը, 3. ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ Բանկը, 4. ՎՏԲ Հայաստան Բանկը և 5. Ինեկոբանկը։

Հայաստանի բանկերի մամուլի վարկանիշի աղյուսակում առաջին եռամսյակում ընդգրկվել է 21 առևտրային բանկ։ Հաշվետու եռամսյակում ընդհանուր ամփոփիչ ինդեքսը (ԸԱԻ), որը բնութագրում է տեղեկության քանակը՝ կախված դրա ուղղվածությունից, կազմել է 5105,6՝ 2010 թվականի առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ ավելանալով 29,7 տոկոսով (բոլոր բանկերի ԸԱԻ-ն 2010 թ. առաջին եռամսյակում կազմում էր 3935,6)։

Մամուլի վարկանիշի առաջատար հինգ բանկերի ընդհանուր ամփոփիչ ինդեքսը 2011 թվականի առաջին եռամսյակում, 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, 2412,7-ից աճել է 2950,6-ի։ Միաժամանակ Ամերիաբանկի ԸԱԻ-ն հասել է 987,0-ի՝ 2010 թվականի առաջին եռամսյակում արձանագրված 894,6-ի դիմաց, Արարատբանկի ԸԱԻ-ն՝ 571,6-ի՝ 479,3-ի դիմաց, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկինը՝ 515,2-ի՝ 105,1-ի դիմաց, ՎՏԲ Հայաստան Բանկինը՝ 474,5-ի՝ 30,8-ի դիմաց, և Ինեկոբանկինը՝ 402,4-ի՝ 310,1-ի դիմաց։

Ինչպես ցույց տվեց առաջին եռամսյակում ստացված մամուլի ազդանշանների վերլուծությունը, մամուլի վարկանիշի առաջատարի դիրքեր զբաղեցնող բանկերի կառուցվածքում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել 2010 թվականի նույն եռամսյակի համեմատ։

Միաժամանակ Ամերիաբանկը պահպանել է իր առաջատարի դիրքը, իսկ բանկի ԸԱԻ-ն աճել է 10,3 տոկոսով։ Ամերիաբանկին հաջորդող Արարատբանկը նույնպես պահպանել է երկրորդ տեղը (ԸԱԻ-ի աճը՝ 19,3 տոկոսով)։ Երրորդ տեղում է 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է, որի ԸԱԻ-ն աճել է 390,2 տոկոսով, ինչի շնորհիվ բանկը տեղափոխվել է 2010 թվականի առաջին եռամսյակում զբաղեցրած 11-րդ տեղից 2011 թվականի առաջին եռամսյակում 3-րդ տեղ։

ԸԱԻ-ի աճի առավելագույն թռիչք է կատարել հաշվետու ժամանակահատվածում ՎՏԲ Հայաստան Բանկը, որի ԸԱԻ-ն աճել է 1440,5 տոկոսով։ Բանկն առավելագույն աճ է գրանցել նաև վարկանիշային աղյուսակում՝ 14-րդ տեղից (2010 թ. 1-ին եռամսյակ) ձ-րդ տեղ։ Առաջատարների հնգյակը եզրափակող Ինեկոբանկը տեղափոխվե; է 7-րդից 5-րդ տեղ՝ ԸԱԻ-ի 29,8 տոկոսոնոց աճ գրանցելով։ Նշենք նաև, որ 2010 թվականի առաջին եռամսյակում «ԱՌԿԱ»-ի մամուլի վարկանիշի առաջատարներն էին՝ Ամերիաբանկը (894,6 ԸԱԻ-ով), Արարատբանկը (479,3), HSBC Բանկ Հայաստան-ը (318,8), Արդշինինվեստբանկը (388,9) և Յունիբանկը (318,1)։

2010 թվականից «ԱՌԿԱ» լրատվական գործակալության մամուլի վարկանիշն էապես թեթևացվել և պարզեցվել է։ Մասնավորապես, վերացել են բոլոր ենթաբաժինները, և ընդահնուր առմամբ ընտրվել են 9 բաժիններ, որոնցով և բաշխվում ու դասավորվում է տեղեկատվությունը։ Ենթաբաժինների վերացումը տվյալ ծառայությունն ավելի ընթեռնելի է դարձրել։ Հաճախորդներն այժմ կարող են գտնել կոնկրետ բաժիններով բաշխված անհրաժեշտ տեղեկությունը։

Պետք է հաշվի առնել նաև, որ տեղեկատվական ազդանշանների ընտրության համար օգտագործվում են ինչպես «Գոլոս Արմենիի», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Նովոյե Վրեմյա», «Դելովոյ Էքսպրես», «Հայաստանի Հանրապետություն», «Ազգ», «Առավոտ», «Հայկական Ժամանակ», «Հայոց Աշխարհ», «Իրավունք», «Երկիր», «168 ժամ», «Կապիտալ», «Սոբեսեդնիկ Արմենիի», «Ժողովուրդ», «Ժամանակ» տպագիր պարբերականները, այնպես էլ տեղեկատվական գործակալությունների և էլեկտրոնային ԶԼՄ-ների ինտերնետ պորտալներ։ Որպես էլեկտրոնային աղբյուրներ ընտրվել են Panarmenian, ARKA, Newsarmenia, Armbanks, Banks, Banker, Arminfo, Panorama, Lragir-ը։

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին ասվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության մասին փաստացի տեղեկացվածության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշի կազմման ժամանակ գովազդային բնույթի տեղեկատվությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։

Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի մամուլի վարկանիշ #01(05), 2011 առաջին եռամսյակ» ամփոփագրից։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img