Sun, 11 January
0.1 C
Yerevan
USD: 381.21 RUB: 4.81 EUR: 443.92 GEL: 141.50 GBP: 511.13

Մետաղի շուկա. ոսկին և պղինձը ընթացիկ շաբաթ կարող են շարունակել աճել

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ոսկու գնանշման կայուն աճը շարունակվում էր նախորդ շաբաթվա ընթացքում: Նախորդ շաբաթվա առաջին երկու օրվա ընթացքում ոսկու գինն աճում էր եվրոպական կարգավորիչի կողմից դրամավարկային քաղաքականության խստացման ակնկալիքով: Չորեքշաբթին և հինգշաբթին բացառություն էին, քանի որ ներդրողները զգուշություն էին դրսևորում ոսկին գնելիս ԵԿԲ-ի նիստի նախօրեին:

Ուրբաթ դեղին մետաղի գնանշման աճը վերսկսվեց նոր թափով, ինչի արդյունքում ոսկին կարողացավ հասնել իր պատմական առավելագույն արժեքին՝ մեկ ունցիայի դիմաց 1474,83 ԱՄՆ դոլարի: Այս ամենի պատճառը դարձավ ուրբաթ նավթի գնի աճը, որն արաբական աշխարհում շարունակվող քաղաքական անկարգությունների ֆոնի ներքո շարունակում է իր աճը, որը սկսվել է նախորդ տարվա ամռանը:

Այս ամենի արդյունքում ոսկու գինը նախորդ հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում ավելացավ 3,25 տոկոսով՝ հասնելով մեկ ունցիայի դիմաց 1473,35 ԱՄՆ դոլարի:

Այս շաբաթ ոսկու դինամիկան հիմնականում կսահմանվի ԱՄՆ-ից, եվրագոտուց և Մեծ Բրիտանիայից ստացվող գնաճի մարտյան տվյալներով: Եթե այս երկրներում սպառողական գնաճի տեմպերը տարեկան կտրվածքով կանխատեսվածից ավելի լինեն (համապատասխանաբար՝ 2,6, 2,6 և 4,4 տոկոս), իսկ դրա համար կան բոլոր հիմքերը՝ թանկացող նավթի և այլ ապրանքային-հումքային ակտիվների տեսքով, ապա ոսկին աճի լրացուցիչ ազդակ կստանա և կարող է հասնել մեկ ունցիայի դիմաց 1495-1500 դոլարի: Ընթացիկ շաբաթ ոսկուն լրացուցիչ աջակցություն կցուցաբերի ամերիկյան թույլ դոլարը և Լիբիայում տեղի ունեցող ռազմական գործողությունների ֆոնի ներքո նավթի բարձր գները:

Եթե այս երեք երկրներից ստացվող գնաճային տվյալները չափավոր լինեն, ապա թանկարժեք մետաղի արժեքը կարող է նվազել, ինչի հավանականությունը մենք գնահատում ենք 35 տոկոս:  Առաջին հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում ոսկուն աջակցող սահման կարող է դառնալ մեկ ունցիայի դիմաց 1445 ԱՄՆ դոլարի շեմը:

Ֆյուչերսային շուկայում նախորդ շաբաթ պղնձի արժեքն ավելացել է 5,9 տոկոսով՝ հասնելով պղնձի մեկ ֆունտի դիմաց 4,51 ԱՄՆ դոլարի: Կարմիր մետաղի արժեքի աճի հիմնական գործոնը դարձան Եվրոպայից, մասնավորապես՝ Գերմանիայից ստացված դրական մակրոտնտեսական տվյալները,  որտեղ արտադրական պատվերների ծավալը, փետրվարի արդյունքներով, ավելացել է 2,45 տոկոսով՝ կանխատեսվող 0,5 տոկոսի համեմատ և ԱՄՆ նվազող դոլարի ֆոնի ներքո:

Սակայն չնայած այս ամենին՝ պղնձի գնանշումը դեռ ցածր է փետրվարին գրանցված իր առավելագույն ցուցանիշից: Պղնձի արժեքի աճը զսպում է պղնձի՝ վերջերս նվազող մաքուր պահանջարկը և նավթի բարձր գների պատճառով համաշխարհային տնտեսության աճի տեմպերի հնարավոր դանդաղեցման կապակցությամբ առաջացած մտավախությունները:

11

Պղնձի միջազգային հետազոտական խմբի վերջին զեկույցի տվյալների համաձայն՝ պղնձի համաշխարհային սպառումը դեկտեմբերին նվազել է 4,3 տոկոսով՝ դառնալով 1553 հազար տոննա, այն դեպքում, երբ պղնձի արտադրությունն ավելավել է 2,73 տոկոսով՝ հասնելով 1658 հազար տոննայի: Այսպիսով, նոյեմբերին գրանցված պղնձի դեֆիցիտը դեկտեմբերին փոխարինվել է 105 հազար տոննա ավելցուկով: Նավթի գների աճը կարող է հանգեցնել համաշխարհային տնտեսության որոշակի դանդաղեցման, ինչը կարող է արտացոլվել պղնձի հետագա պահանջարկի վրա: Այդ պատճառով պղնձի գների ընթացիկ աճը կրում է ավելի շատ շահարկվող, քան հիմնարար բնույթ և հիմնականում պայմանավորված է ԱՄՆ դոլարի թուլությամբ:

Այս շաբաթ պղնձի արժեքը կսահմանվի ԱՄՆ-ից և Եվրոպայից ստացվող տնտեսական նորություններով, ինչպես նաև արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով և նավթի գնանշմամբ: Եթե ԱՄՆ-ից, եվրագոտուց և Մեծ Բրիտանիայից գնաճային դրական տվյալներ ստացվեն մարտ ամսի համար, ապա ոսկու և պղնձի արժեքը հավանաբար կշարունակի աճել: Այս սցենարի հավանականությունը մենք բարձր ենք գնահատում: Այս շաբաթ պղնձի համար դրական ֆոն կմնան նավթի բարձր գները:

Սակայն եթե նավթի գնանշումը կտրուկ անկում ապրի և այս երեք երկրներից գնաճային բացասական տվյալներ ստացվեն մարտ ամսվա համար, ապա պղնձի գնանշումը կարող է նվազման միտում ունենալ: Հաջորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի գնանշման տատանման ենթադրվող սահմանը կլինի մեկ ֆունտ պղնձի դիմաց 4.25-4.35 ԱՄՆ դոլարը:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Moody’s Ratings հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի՝ ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B1-ից Ba3

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025 թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքների վրա

Ինչպես են հայերը սովորում ներդրումներ կատարել․ Freedom Academy Armenia–ի ղեկավար

Հայաստանում ավելի հաճախ են սկսել խոսել ֆինանսական կրթվածության մակարդակի անհրաժեշտության մասին, բայց ի՞նչ է դա իրականում նշանակում, և ինչո՞ւ է կարևոր ոչ միայն անհատի, այլև ամբողջ երկրի տնտեսության համար: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Freedom Academy Armenia-ի տնօրեն Գեորգի Մելքոնյանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img