Հայաստանի բանկային համակարգը բավականին զարգացած է, թափանցիկ և նորմալ կառավարվող

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգն այսօրվա դրությամբ բավականին զարգացած է, թափանիցկ և նորմալ կառավարվող, ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

«Նույնիսկ 2009 թ.-ին, երբ մենք գտնվում էինք ճգնաժամի խորը ազդեցության տակ, բանկերը պատվով դուրս եկան այդ իրավիճակից: Վերջին տարիների բոլոր ցուցանիշներն աճի միտում ունեն», – հինգշաբթի հայկական բանկերի նախագահների և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողներին ասաց Ջավադյանը:

Նա նշեց, որ ՀՀ նախագահի հետ նմանատիպ հանդիպումները կրելու են մշտական բնույթ, քանի որ դրանք բավականին դրական ազդակ են հաղորդում բիզնեսին, հանդիպումների մասնակիցները քննարկում են նաև հարկային քաղաքականությունը, այսօր բանկերի առջև ծառացած խնդիրները:

«Կան գործոններ, որոնք խանգարում են բանկերին վստահությամբ իրականացնել վարկավորում կամ նվազեցնել տոկոսադրույքները», – ասաց նա՝ ավելացնելով, որ նախագահը մտահոգություն է հայտնել տոկոսադրույքների մակարդակի կապակցությամբ:

«Նման հանդիպումները թույլ կտան չեզոքացնել նմանատիպ մտահոգությունը, ինչպես նաև բանկերին հնարավորություն կտան կրճատել ռիսկերը գոյություն ունեցող խնդիրների լուծման միջոցով, ինչն իր հերթին կհանգեցնի տոկոսադրույքների նվազման», – պարզաբանեց Ջավադյանը:

Հայաստանի բանկերի  միության ղեկավար, Արարատբանկի վարչության նախագահ-գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանն իր հերթին նշեց, որ բանկիրները գոյություն ունեցող խնդիրներից և մակրոտնտեսական ցուցանիշներից բացի նախագահի հետ քննարկել են նաև գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի արդյունքները, իրավիճակի զարգացմանն ուղղված հետագա քայլերը, այդ թվում նաև օրենսդրական փոփոխությունները տարբեր ոլորտներում, ինչպես նաև բանկային համակարգում գոյություն ունեցող մրցակցության մակարդակը:

Խոսելով քննարկված օրենսդրական փոփոխությունների մասին՝ նա նշեց, որ խոսքն այնպիսի փոփոխությունների մասին է, որոնք կբարձրացնեն վարկունակության մակարդակը և կապված են դատական համակարգի, հարկադիր կատարման գործընթացի, հարկերի և սնանկության հետ:

«Որոշվել է, որ բանկերի կողմից ներկայացված քայլերը կգտնվեն նախագահի վերահսկողության ներքո, ինչպես նաև նմանատիպ հանդիպումները կկրեն պարբերաբական բնույթ՝ գործողությունները ճշտելու և տնտեսական զարգացման վերաբերյալ առաջարկները քննարկելու նպատակով», – ասաց Օսիպյանը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img