ՎԶԵԲ-ը Արարատբանկին ճանաչել է 2010թ.-ի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից Արարատբանկ ԲԲԸ-ն Միջազգային առևտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակում ճանաչվել է «2010թ.-ի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում», հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Բանկին շնորհված «TFP Award 2010» պատվավոր մրցանակը Արարատբանկ ԲԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանին է հանձնվել ՎԶԵԲ-ի Աստանայում կայացած 2011թ.-ի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ:

Արարատբանկը, Վերակառուցման և  զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ իրականացնելով Միջազգային առևտրի խթանման ծրագիրը (TFP), 2010թ.-ին  թողարկել է փաստաթղթային գործիքներ շուրջ 4 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով` հինգ անգամ  գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:  TFP ծրագրի շրջանակում ներդրվել է նաև նոր գործիք` Վերականգնվող վարկային պայմանագիր (RCA), որն ուղղված է ներմուծման գործարքների ֆինանսավորմանը: Այս ծրագիրը ևս հաջողությամբ է իրականացվել է, ինչի մասին վկայում է ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորման նախատեսված սահմանաչափի ավելացումը 1.5 անգամով:

Արարատբանկի գործադիր տնօրենը, կարևորելով Վերակառուցման և  զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը, միաժամանակ նշել է, որ բանկային ծառայությունների շուկայի բարձր մրցակցության պայմաններում, նման ձեռքբերումը նաև հաճախորդների պահանջներն առավելագույնս ապահովելու հստակ ռազմավարության, նոր մոտեցումների և տեխնոլոգիաների կիրառման, ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունք է:

2007 թ.-ից մեկնարկած այս համագործակցության շնորհիվ Արարատբանկը  առևտրի ֆինանսավորման գործիքներից իր հաճախորդներին առաջարկում Է փաստաթղթային ակրեդիտիվներ, երաշխիքներ և առևտրի ֆինանսավորման վարկեր: Բանկային երաշխիքների և ակրեդիտիվների հիմնական առավելությունը այն է, որ թույլ են տալիս նվազեցնել ռիսկերը միջազգային առևտրի գործընթացում, ինչպես նաև հանդիսանում են  ապրանքների ներմուծման, արտահանման, կանխավճարի ապահովման և միջազգային առևտրային այլ գործարքների ֆինանսավորման էժան և  հարմարավետ միջոց

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին, 1996թ.-ի հոկտեմբերի 31-ին բանկը №4 բանկային արտոնագիր է ստացել։ Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին: Մեկ տոկոսից պակասը պատկանում է  փոքրամասնական բաժնետերերին:

2009 թ.-ի հունվարի 30-ին Արարատբանկը ներառվել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի կազմում:

Մարտի 31-ի դրությամբ երկրի տարածքում բանկն ունի 34 մասնաճյուղ: (1 դոլարը 376,8 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img