MasterCard կայքի աշխատանքի ընդմիջումը պայմանավորված էր ինտերնետ փրովայդերի խափանմամբ. ընկերություն

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. MasterCard միջազգային վճարային համակարգը հաստատում է երեքշաբթի պաշտոնական կորպորատիվ կայքի աշխատանքում տեղ գտած ընդմիջումը, «ՌԻԱ Նովոստիին» են հայտնել ընկերությունից։

Կայքի աշխատանքի հետ կապված խնդիրները պայմանավորված են եղել ինտերնետ փրովայդերի աշխատանքների խափանմամբ։

«Վճարային համակարգն աշխատում է անխափան, հաճախորդների տվյալները հուսալիորեն պաշտպանված են, և քարտապանները կարող են անվտանգ շարունակել օգտվել համակարգից։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին»,- ընդգծել են MasterCard-ում։

Ավելի վաղ ասվել է, որ ibomhacktivist համակարգչահենային խումբը MasterCard-ի կայքի հաջող կիբերգրոհ է իրականացրել։ MasterCard-ի կայքը մոսկովյան ժամանակով ժամը 16։15-ին անհասանելի է եղել։ Ներկայումս կայքը կրկին աշխատում է։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

CUBE Invest-ը ներգրավել է 5 մլրդ դրամ․ որքա՞ն կարելի է վաստակել պարտատոմսերով, և ի՞նչ ռիսկեր պետք է հաշվի առնել

Ինչպե՞ս է հաշվարկվում եկամտաբերությունը, ինչի՞ն է ընկերությունը նախատեսում ուղղել ներգրավված միջոցները և ի՞նչ ռիսկեր պետք է հաշվի առնել․ այս հարցերին է անդրադարձել CUBE Invest-ի գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանն «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում

Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողները՝ԵՊՀ-Բանկ ավանդական հանդիպման կենտրոնում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․   Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ՝ Բիբլոս...

Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Ենոքավանի լեռներում՝ Օկոնի հին գյուղատեղի տարածքում, ամուսիններ Արմանն ու Սահականուշը հիմնել են «Օկոն» հյուրատուն-քոթեջները, որտեղ կարելի է հասնել ձիով, քայլարշավով կամ ամենագնաց մեքենաներով

Հայաստանի պետական պարտքը 2027թ․–ին կանխատեսվում է ՀՆԱ–ի 47,2%–ի մակարդակում․ ԿԲ նախագահ

Հայաստանի պետական պարտքը 2027 թվականին, կանխատեսման համաձայն, 2026 թվականի սպասվող ցուցանիշի համեմատ կավելանա մոտավորապես 0,7 տոկոսային կետով և կկազմի ՀՆԱ-ի 47,2%-ը

Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով (ՎԻԴԵՈ)

HYPHEN4 ԼԱԲ կրթական և հետազոտական հասարակական կազմակերպությունը, երիտասարդների և ուսանողների ներգրավմամբ, նորարարական լուծումներով քարտեզագրում և տեսանելի է դարձնում Հայաստանի տարբեր վայրերի շենքերն ու հանրային տարածքները՝ ներկայացնելով այն ամենը, ինչը նույնիսկ արբանյակային պատկերով հնարավոր չէ նկատել։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img