Thu, 5 February
-4.9 C
Yerevan
USD: 378.26 RUB: 4.93 EUR: 446.88 GEL: 140.65 GBP: 518.67

Փորձագետը զարմացած է Հայաստանի տնտեսության վերաբերյալ Forbes-ի չափազանց բացասական գնահատականից

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության չափազանց բացասական գնահատականը զարմանք է առաջացնում, կարծում է հայ փորձագետ, ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնի մակրոտնտեսագետ Մարգարիտա Մամիկոնյանը:

Forbes ամսագիրը հուլիսի 5-ին հրապարակել է աշխարհի ամենավատ տնտեսությունների վարկանիշը, որտեղ Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել Մադագասկարից հետո: Հանդեսն իր հաշվետվությունների համար ոչ մի թվային իլյուստրացիա չի հրապարակել։ Forbes-ը նշում է, որ տվյալները ստացվել են վերջին երեք տարվա ընթացքում աշխարհի 177 երկրների մակրոտնտեսական միջին վիճակագրական ցուցանիշների և մինչև 2012 թ.-ը ՀՆԱ-ի աճի վերաբերյալ ԱՄՀ-ի կանխատեսումների վերլուծության միջոցով: Ամսագրի գնահատականների համաձայն՝ ամենավատ տնտեսությունների հնգյակը գլխավորում է Մադագասկարը, նրան իբր հետևում են Հայաստանը, Գվինեան, Ուկրաինան և Յամայկան:

«Ես արդեն 15 տարի շարունակ, 1996 թվականից  ի վեր, մոնիտորինգ եմ անում և վերլուծում եմ Հայաստանին տարբեր միջազգային կառույցների կողմից արված գնահատականները: Եվ վերջին գնահատականից, որ Հայաստանը համարվում է աշխարհի  վատագույն երկրներից մեկը, պարզապես զարմացա», – ասել է Մամիկոնյանը լրագրողներին:

Նրա խոսքերով՝ ինքն ուսումնասիրել է 20 խոշորագույն կազմակերպությունների աղյուսակները, որոնք վարկանշում են աշխարհի տարբեր երկրներին, և դրանք վկայում են այն մասին, որ Հայաստանը երբեք չի ներառվել վատագույն երկրների ցուցակում և գտնվել է միջին մակարդակի վրա:

Մամիկոնյանը նշել է, որ Հայաստանի ունեցած ամենացածր ցուցանիշը «Թրանսփերանսի ինթերնեյշնլ»-ի կոռուպցիայի ընկալման համաթվի մակարդակով է, որտեղ Հայատանը 178 երկրների ցանկում 123-126-րդ տեղերն է կիսում:

«Սա մեր երկրի ամենավատ ցուցանիշն է», – ընդգծել է փորձագետը:

Նրա խոոսքերով՝ տնտեսության հավաքական բնութագիրն արտացոլող գնահատականներ կան Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվող գլոբալ, համաշխարհային մրցունակության ինդեքսում: Այդ սանդղակում 140 երկրների մեջ Հայաստանը 90-րդն է: Մամիկոնյանի խոսքերով՝ այս հաշվարկման մեթոդաբանության մեջ առանձին-առանձին 100 ցուցանիշներ են դիտարկվում, և շատ պարամետրերով Հայաստանը միջինից էլ բարձր է:

Մամիկոնյանն ընդգծել է, որ Moody’s-ը, Fitch-ը ինվեստորների համար կարևորագույն կազմակերպություններ են: «Դրանից հետո արդեն ներդրողները նայում են ներդրումային դաշտ գնահատող կազմակերպություններին. Heritage Foundation, Freedom House, Համաշխարհային բանկի գորածարարությամբ զբաղվելու դյուրինության վարկանիշը` Doing Business-ը, Եվրոբանկի կառուցվածքային փոփոխությունների գնահատականը», – պարզաբանել է փորձագետը:

Նրա խոսքերով՝ երկիրը հասկանալու, իրենց ներդրումների արդյունավետությունը հստակ պատկերացնելու համար ներդրողները նայում են միջազգային կառույցների գնահատականները:

Մամիկոնյանը, մասնավորապես, ավելացրեց, որ Moody’s-ի վարկանիշով Հայաստանն իր տարածաշրջանում գերազանցում է Մոլդովային, Բելառուսին, Ուկրաինային, Վրաստանին, իսկ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում՝ Բոսնիա Հերցեգովինային, Ալբանիային, Մոնտենեգրոյին:

Fitch-ի վարկանիշի համաձայն՝ Հայաստանն (BB-) այս պահին բարձր է Վրաստանից (B+) և Ուկրաինայից (B), իսկ Արևելյան Եվրոպայի երկրներից, կրկին Fitch-ի վարկանիշով, Հայաստանը հավասար է Սերբիային, իսկ որոշ ցուցանիշներով անգամ գերազանցում է նրան:

«Fitch-ի վարկանիշով ԱՊՀ երկրների շարքում Հայաստանին գերազանցում են այն երեք երկրները, որոնք նավթ են արդյունահանում` Ադրբեջան, Ղազախստան և Ռուսաստան: Բայց սա մեկ այլ դաշտ է», – ասել է Մամիկոնյանը:

Նա հիշեցրել է, որ 2006 թվականին Հայաստանին Fitch-ի կողմից շնորհվեց BB- վարկանիշ` կայուն հեռանկարով: Իսկ Moody’s-ի կողմից 2006-ի հունիսին շնորհվեց Ba2 վարկանիշ` կրկին կայուն հեռանկարով: Փորձագետի խոսքերով՝ Fitch-ն անգամ ավելացրեց Հայաստանի վարկանիշը մինչև BB, սակայն 2009-ին համաշխարհային ֆինանսական-տնտեսական ճգնաժամի հետ կապված Fitch-ը կրկին իջեցրեց վարկանիշը՝ հասցնելով այն նախնական BB- վարկանիշի: Իսկ Moody’s-ն այս ամբողջ ընթացքում փոփոխություն չի կատարել` ոչ հեռանկարի, ոչ էլ սուվերեն վարկանիշի:

«Moody’s-ը Fitch-ի համեմատ շատ ավելի հին պատմություն ունեցող կազմակերպություն է` գործում է 1909 թվականից, ավելի տրադիցիոն, հանգիստ աշխատող կազմակերպություն է: Արդեն նշեցի, որ Fitch-ը 2009 թվականին ագրեսիվորեն իջեցնում էր երկրների վարկանիշը, իսկ Moody’s-ը սպասում էր և իջեցրեց ընդամենը մի քանի երկրի վարկանիշ», – ասել է Մամիկոնյանը:

Նա հիշեցրել է, որ սուվերեն վարկանիշը կապող օղակ է ներդրողի և ներդրում ստացող երկրի միջև:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը Հայաստանում 2025թ․–ին ներդրել է ռեկորդային 426 մլն եվրո

2025թ-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 426 միլիոն եվրոյի ռեկորդային ներդրումներ կատարեց Հայաստանի տնտեսությունում՝ 26 ծրագրերի շրջանակներում

ԿԲ–ն վերանայել է անկանխիկ վճարումների առավելագույն միջնորդավճարները

Կենտրոնական բանկի խորհուրդը նախորդ շաբաթ որոշել է վերանայել (նվազեցնել) այն միջնորդավճարները, որոնք բանկերը գանձում են բիզնեսից անկանխիկ հաշվարկների ժամանակ

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 1.55 կետով, մինչդեռ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան  են փոփոխվել. Կենտրոնական բանկ

2026 թ.-ի փետրվարի 2-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, հունվարի 30-ի համեմատ, աճել է 0.39 կետով՝ հասնելով 379.03 դրամի

Հայաստանը Համաշխարհային բանկի նախագահին հրավիրել է մասնակցելու  2026 թ.-ին անցկացվող  «Խաղաղության խաչմերուկ»  ներդրումային գագաթնաժողովին

Հայաստանը Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգային հրավիրել է մասնակցելու «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին, որը նախատեսված է անցկացնել  2026 թվականին

Հայաստանի ֆինանսական համակարգը 2026թ․–ի հունվարին. դրամավարկային քաղաքականության, վարկային աճի և պարտքի կայունության հավասարակշռություն

Հունվարին Հայաստանի ֆինանսական համակարգը զարգացել է նախկինում սահմանված մակրոտնտեսական և դրամավարկային ուղենիշների շրջանակում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img