Բրազիլիայում մեկ տարում գրեթե եռակի անգամ աճել է դոլարի ներհոսքը

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ./ Ամերիկյան դոլարի հոսքը Բրազիլիա 2011 թվականի հունվարից մինչև սեպտեմբերի ընկած ժամանակահատվածում գրեթե եռակի անգամ գերազանցել է ողջ 2010 թվականի ընթացքում Բրազիլիա մտած ամերիկյան արժույթի ծավալը: Սա է փաստում երկրի Կենտրոնական բանկի հրապարակած զեկույցը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

2011 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում Բրազիլիա է «հոսել» 68,29 միլիարդ դոլար, ինչը 180%-ով շատ է ողջ 2010 թվականի արդյունքներից (24,35 միլիարդ դոլար):

2011 թվականի առաջին վեց ամիսների արդյունքում դոլարի ներհոսքը երկրի ողջ պատմության ընթացքում ծավալով երկրորդն է և զիջում է միայն 2007 թվականին, նշում է Կենտրոնական բանկը:

Ռեկորդային ներհոսքը մասնագետները բացատրում են բրազիլական տնտեսության ներդրումային գրավչությամբ, ինչպես նաև սննդամթերքի, նավթի ու երկաթի հանքաքարի (որոնց գները շարունակում են աճել) արտահանումից ստացած հասույթով:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img