Ականների պայթյունից տուժած ՀՀ 20 բնակիչ միկրովարկ է ստացել սոցիալական վերաինտեգրման ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի՝ ականների պայթյունի հետևանքով հաշմանդամ դարձած քսան բնակիչ միկրովարկ է ստացել «Հարավային Կովկասում ականներից տուժածների սոցիալ-տնտեսական վերաինտեգրման ծրագիր» նախագծի շրջանակներում, տեղեկացրել է ծրագրի համակարգող, Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության (МОМ) ներկայացուցիչ Խաչատուր Կազազյանը:

Այս ծրագրի պիլոտային նախագիծը մեկնարկել է 2009 թ.-ի դեկտեմբերի 1-ին և կավարտվի 2012 թ.-ի հունիսի 30-ին, կազմակերպիչներն են МОМ-ն ու Միջազգային թրաստային հիմնադրամը (International trust fund):

Ծրագրի նպատակը ինչպես ռազմական գործողությունների, այնպես էլ խաղաղ ժամանակներում ականների պայթյունի հետևանքով տուժած անձանց, նրանց ընտանիքի անդամների վերաինտեգրման ապահովումն է՝ տրամադրելով նրանց ինքնուրույն վաստակելու, կենսապայմանները բարելավելու հնարավորություն:

«Ծրագրի աշխարհագրությունն ընդգրկում է Երևանը, Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի մարզերը: Ծրագրի շրջանակներում մենք պարապմունքների չորս փուլ ենք կազմակերպել, որոնց մասնակցել է 45 մարդ: Նաև բիզնես խորհրդատվություններ ենք տրամադրել ծրագրերի մշակման համար», – ասել է Կազազյանը ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով՝ մասնակիցների մշակած բիզնես պլանները փոխանցվել են ծրագրի գործընկեր ՎՏԲ-Հայաստան բանկին, որը 17 միկրովարկ է տրամադրել:

Կազազյանը նշեց, որ միկրովարկի առավելագույն չափը 5 հազար դոլար է՝ 30 ամիս ժամկետով և տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով: Նա տեղեկացրեց, որ միկրովարկերն ամբողջովին ուղղվել են փոքր բիզնեսի խթանմանը, ինչպես նաև մասնակիցների կողմից արդեն գործող բիզնես-ծրագրերի ընդլայնմանը:

Նա նաև ընդգծեց, որ վարկերի վերադարձելիության մակարդակը կազմել է 100 տոկոս, ինչը խոսում է ծրագրի բարձր արդյունավետության մասին:

МОМ ներկայացուցիչը կարևորեց այն, որ միկրովարկերի տրամադրման շնորհիվ նոր աշխատատեղեր են հայտնվել ոչ միայն ականներից տուժածների, այլև նրանց բիզնեսում ներգրավված այլ անձանց համար:

«Այս պահին ճշտվում են ծրագրի պայմանները, սակայն ինչ մեխանիզմներ և մոդելներ էլ ընդունվեն, դրանք օգտակար կլինեն հաշմանդամներին», – ընդգծել է նա:

Կազազյանն ավելացրել է, որ ծրագրի իրագործման հարցում էական աջակցություն են ցուցաբերել ՀՀ պաշտպանության, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, ովքեր տրամադրել են տուժածների ցուցակները:

Ինչպես տեղեկացրեց ծրագրի համակարգողը, Հայաստանում շուրջ 700 մարդ կա, ովքեր հաշմանդամ եմ դարձել ականների պայթյունի հետևանքով:

Կազազյանը նշեց, որ ծրագիրն էլ ավելի հանրաճանաչ դարձնելու համար նկարահանվել է «Ճանապարհ դեպի վերաինտեգրում» ֆիլմը, որը կցուցադրվի Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses (ՎԻԴԵՈ)

Շուրջ 20 տարի առաջ Արամ Մնացականյանը մեկնարկեց իր բիզնես գործունեությունը՝ արտադրելով բարձրորակ ներքնակներ

Հայաստանում ուժի մեջ են մտել նոր պահանջներ բանկերի նկատմամբ․ դրանք վերաբերում են միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկերի վերահսկողությանը

Հայաստանում 2026 թվականի օգոստոսի 12-ից ուժի մեջ են մտել բանկերի համար միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկերի կառավարման նոր պահանջները

ԵԿԲ-ն սեպտեմբերին կարող է տոկոսադրույքը բարձրացնել մինչև 2,5% և այն պահպանել մինչև 2027 թ.-ի կեսը

Եվրոպական կենտրոնական բանկը, ինչպես սպասվում է, սեպտեմբերին ևս մեկ անգամ կբարձրացնի տոկոսադրույքները՝ կայուն գնաճային ճնշման ֆոնին, ինչից հետո անփոփոխ կկարգավորի դրամավարկային քաղաքականությունը առնվազն մինչև 2027 թ.-ի կեսը

Հայկական դրամի նկատմամբ դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են, մինչդեռ եվրոն աճել է. ԿԲ

2026 թ.-ի օգոստոսի 17-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ օգոստոսի 14-ի համեմատ նվազել է 0,32 կետով և կազմել 365,82 դրամ։

Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է

Ակբա բանկն ավելի քան 5 տարի անընդմեջ շարունակում է պահպանել առաջատար դիրքը Հայաստանի քարտային շուկայում։ 2026 թվականի մայիսին բանկի քարտերի քանակը գերազանցել է 1 միլիոնի շեմը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img