Հայաստանում ուժի մեջ են մտել նոր պահանջներ բանկերի նկատմամբ․ դրանք վերաբերում են միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկերի վերահսկողությանը

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Հայաստանում 2026 թվականի օգոստոսի 12-ից ուժի մեջ են մտել բանկերի համար միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկերի կառավարման նոր պահանջները:

«Բանկերի ներքին վերահսկողության իրականացման նվազագույն պայմանները» կանոնակարգում համապատասխան փոփոխությունները հաստատվել են ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի հունվարի 30-ի թիվ 21-N որոշմամբ։ Փաստաթուղթը պաշտոնապես հրապարակվել էր փետրվարի 11-ին և ուժի մեջ է մտել վեց ամիս անց՝ 2026 թվականի օգոստոսի 12-ին։

Նոր պահանջների համաձայն ՝ բանկերը պետք է ունենան ռիսկերի գնահատման վրա հիմնված ներքին վերահսկողության համակարգեր և ընթացակարգեր, որոնք թույլ կտան հայտնաբերել, գնահատել, կասեցնել կամ մերժել միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկ պարունակող գործարքները:

Այսպիսի վերահսկողության շրջանակում բանկերը պետք է պատշաճ ստուգումներ իրականացնեն ոչ միայն իրենց հաճախորդների, այլև հաճախորդների գործընկերների, բանկի սեփական գործընկերների և գործարքներին մասնակցող բոլոր կողմերի նկատմամբ: Բացի այդ, բանկերը պարտավոր են գնահատել ռիսկերը, որոնք կապված են հաճախորդների, գործարքների աշխարհագրության, մատուցվող ծառայությունների ու գործարքների, գործընկերների, միջնորդների և ծառայությունների մատուցման շղթաների հետ:

Մոնիթորինգի ժամանակ պետք է հաշվի առնվեն, մասնավորապես, պատժամիջոցային ռեժիմների հետ կապված աշխարհագրական գործոնները, ապրանքների, ծառայությունների, ծրագրային ապահովման և տեխնոլոգիաների ծագումը, միջազգային պատժամիջոցների տակ գտնվող կամ դրանց հետ կապված անձանց ու կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև տվյալներ այն ֆինանսական կազմակերպությունների մասին, որոնց վրա տարածվում են պատժամիջոցային սահմանափակումները: Վերահսկողության ենթակա են նաև գործարքի արժույթը և գործարքի անցկացման վայրը:

Գործարքների վերաբերյալ տվյալները պետք է մոնիթորինգ անցնեն մինչև գործարքի իրականացումն ու հաստատումը: Պատժամիջոցային ցանկերի փոփոխության կամ հաճախորդի մասին տեղեկատվության թարմացման դեպքում բանկը պետք է կրկնակի մոնիթորինգ իրականացնի համապատասխան փոփոխությունից հետո ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Միաժամանակ փաստաթղթում որևէ կոնկրետ երկիր կամ պատժամիջոցային ռեժիմ առանձնացված չէ։ Փաստաթղթում միջազգային պատժամիջոցներ են անվանվում պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից սահմանվող տնտեսական, ֆինանսական, առևտրային և այլ սահմանափակող միջոցները։ Բանկը պետք է հաշվի առնի այն պատժամիջոցային ռեժիմները, որոնք, հաշվի առնելով նրա գործունեության բնույթը, կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել նրա աշխատանքի վրա։

Փոփոխություններով բանկային Կանոնակարգ 4-ը լրացվել է նոր՝ 15.1 «Միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարում» գլխով: Դրանք նաև նախատեսում են բանկում տվյալ ռիսկի կառավարման համար պատասխանատու անձի նշանակում, վերահսկողության համակարգերի արդյունավետության կանոնավոր գնահատում և համապատասխան հաշվետվությունների տրամադրում բանկի խորհրդին ու գործադիր մարմնին։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img