Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը դեկտեմբերի 19-23-ը

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Armenia բորսայի արժույթի սեկցիայում աճել է 0,39 տոկոսով՝հասնելով 383,75 դրամի:

Առքուվաճառքի ծավալը շաբաթվա ընթացքում կազմել է 23,82 մլն ԱՄՆ դոլար, ինչը 41,87 տոկոսով ավելի է, քան նախորդ շաբաթ: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը բարձրացել է 0,39 տոկոսով և շաբաթ օրը՝ դեկտեմբերի 24-ին, կազմել է 385,69 դրամ:

Արդեն չորս շաբաթ շարունակ շուկան 385 դրամի հոգեբանական մակարդակի մոտ է գտնվում: Բացառություն չկազմեց նաև նախորդ շաբաթը: Հայաստանի արժութային շուկայի կայունությունը պայմանավորված է ոչ ռեզիդենտներից դեպի երկիր եկող մասնավոր փոխանցումներով:

Հայաստանում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեք
Հայաստանում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեք

Եվրագոտում պահպանվող պարտքային խնդիրների, ինչպես նաև FOREX միջազգային արժութային շուկայում ամերիկյան արժույթի ուժեղ դիրքերի ֆոնի ներքո դոլարի արժեքը Հայաստանում կարող է շարունակել աճը: Սակայն, նախաամանորյա շաբաթվա ընթացքում աճը, հավանաբար, զգալի չի լինի:

Ամերիկյան արժույթին լրացուցիչ օժանդակություն կցուցաբերի դրամի արժեզրկման առիթով մտավախություններ ունեցող բնակչության և բիզնեսի կողմից արտարժույթի նկատմամբ աճող պահանջարկը: Իսկապես, Հայաստանի ԿԲ մամուլի ծառայության տեսության համաձայն, ներբանկային արժութային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերի կողմից արտարժույթի մաքուր վաճառքի ծավալը կազմել է 8,134 մլն դոլար, ինչը 2,85 անգամ ավելի է, քան նախորդ շաբաթ:

Առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը
Առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը

Հայաստանում հաջորդ շաբաթ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 384-387 դրամի սահմաններում:

Հայաստանում եվրոյի փոխարժեքը նախորդ շաբաթ որոշվել է FOREX միջազգային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը նվազել է 0,05 տոկոսով՝ մինչև 1,3041:

Շաբաթվա սկզբին եվրոպական միասնական արժույթին հաջողվել է բարձրանալ՝ հասնելով շաբաթվա առավելագույն արժեքին՝ 1,3196: Դրա համար ֆոն են դարձել  ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացված մակրոտնտեսական բարենպաստ տվյալները, ինչպես նաև Իսպանիայում պարտատոմսերի տեխաբաշխման աճուրդի դրական արդյունքները:

Սակայն, ձեռք բերված առավելագույն արժեքը եվրոպական արժույթին պահել չի հաջողվել: Եվրոպական կարգավորիչը չորեքշաբթի՝ դեկտեմբերի 21-ին, եվրագոտու բանկերին երեք տարի ժամկետով վարկի տեսքով հատկացրել է 489,19 մլրդ եվրո: Տրամադրված միջոցների ծավալը գերազանցել է շուկայի մասնակիցների ակնկալիքները, ինչն ավելի է ուժեղացրել տարածաշրջանում պարտքային ճգնաժամի մտավախությունների մասշտաբները: Եվրոն արձագանքել է կտրուկ նվազումով՝ հասնելով օրվա նվազագույնին՝ 1,3023-ի:

Արդյունքում, Հայաստանում նախորդ շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը մնացել է շաբաթվա սկզբի մակարդակում՝ 506,50 դրամ:

Կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը Հայաստանում
Կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը Հայաստանում

Հաջորդ շաբաթ եվրոյի արժեքն աշխարհում և, համապատասխանաբար, Հայաստանում կորոշվի միջազգային արժութային շուկայի իրադարձություններով: Քանի որ FOREX շուկայում առաջիկա շաբաթը նախատոնական է լինելու, ապա կարելի է ակնկալել արտարժույթի փոխարժեքների ցանկացած փոփոխություն: Դա կապված է առքուվաճառքի ցածր ծավալների և երկար հանգստյան օրերի նախաշեմին շուկայի մասնակիցների՝ ռիսկի դիմել չցանկանալու հետ:

Հաջորդ շաբաթ մակրոտնտեսական վիճակագրությունից հարկ է նշել եվրագոտու М3 փողի բազայի ագրեգատի փոփոխության նոյեմբերի տվյալները և Գերմանիայի սպառողական գների դեկտեմբերյան ինդեքսի կանխատեսման տվյալները: ԱՄՆ-ում ուշադրության կենտրոնում կլինի դեկտեմբերին սպառողական վստահության տվյալների և Չիկագոյում դեկտեմբերի գործարար ակտիվության ինդեքսի հրապարակումը:

Հաջորդ շաբաթ եվրոն FOREX շուկայում, հավանաբար, կտատանվի 1,2850-1,3250 միջակայքում: Այդ կապակցությամբ, Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 495,0-515,0 դրամի սահմաններում:

Ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ աճել է 2,04 տոկոսով՝ մինչև 12,50 դրամ: Դա պայմանավորված է ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի աճով նավթի արժեքի բարձրացման ֆոնի ներքո: Նախորդ շաբաթ Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքն աճել է 4,2 տոկոսով և կազմել է 108 ԱՄՆ դոլար: Դրա հիմնական պատճառներն ԱՄՆ-ի դրական տնտեսական տվյալներն են, ինչպես նաև եվրագոտու պարտքային խնդիրների շուրջ հուզումների ժամանակավոր անդորրը:

Հաջորդ շաբաթ ռուսական ռուբլու դինամիկան կախված կլինի տնտեսական վիճակագրությունից և նավթի գներից: Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի տնտեսական տվյալները զուսպ դրական կլինեն, ինչը կօժանդակի ռուսական ռուբլուն: Հայաստանում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքն առաջիկա հինգ առևտրային օրերին, հավանաբար, կգտնվի 12,35-12,36 դրամի միջակայքում: -0-

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի մեկնաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ Կենտրոնական բանկը հորդորում է խուսափել «My Fin UCO»-ի ֆինանսական առաջարկներից

ՀՀ կենտրոնական բանկի կողմից  իրականացվող վերահսկողական մշտադիտարկումների ընթացքում բացահայտվել է, որ Facеbook սոցիալական ցանցում «My Fin UCO» անվանումով ներկայացող ընկերությունը հանդես է գալիս վարկերի տրամադրման առաջարկով

«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համար

 Կոնվերս Բանկը գործարկել է «Shirak Restart» արշավը Շիրակի մարզում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Մինչև տարեվերջ գործող առաջարկը համադրում է ֆինանսավորման մրցունակ պայմաններն ու բիզնեսի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ բանկային ծառայությունների փաթեթը։

26-ամյա անձը 3 տարի շարունակ այլ անձանց հեռախոսներով ձևակերպել էր 15 մլն դրամի վարկեր. նախաձեռնվել է քրվարույթ

Իջևան քաղաքի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ 2023 թ.-ից մինչ օրս այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 մլն դրամի վարկեր։

Հայաստանն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Փոխվարչապետը բարձր է գնահատել գործակալության հետ տարեկան խորհրդակցությունների ձևաչափով քննարկումների անցկացումը

Կլիմայական ռիսկերը՝ բնակավայրերի մակարդակով․ ԿԲ-ն նոր գործիք է ներկայացրել

ՀՀ կենտրոնական բանկը՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, ներկայացրել է «Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզներ» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս բնակավայրերի մակարդակով դիտարկել տարբեր տարածքներին բնորոշ կլիմայական և բնական վտանգները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img