Մետաղների շուկա. ոսկու գնանշումներն աննշան, իսկ պղնձի գները մեծ աճ են գրանցել

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ոսկու գինը 0,64 տոկոսով աճել է՝ հասնելով մեկ ունցիայի դիմաց 1607,25 ԱՄՆ դոլարի: Շաբաթվա առաջին կեսին թանկարժեք մետաղի գնանշումներն աճեցին ԱՄՆ-ից և եվրագոտուց, մասնավորապես Գերմանիայից ստացված դրական մակրոտնտեսական նորությունների, ինչպես նաև Իսպանիայի պարտատոմսերի տեղաբաշխման հաջող աճուրդի ֆոնի ներքո:

Սակայն ոսկու արժեքի աճը կանգ առավ ԵԿԲ-ի հայտարարությունից հետո: Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 21-ին, Եվրոպական կենտրոնական բանկը եվրագոտու բանկերին երեք տարի ժամկետով 489,19 մլրդ եվրո հատկացրեց վարկերի տեսքով: Հատկացրած միջոցների ծավալը գերազանցեց շուկայի մասնակիցների ակնկալիքները, ինչն ավելի շատ ամրապնդեց տարածաշրջանի պարտքային ճգնաժամի մտավախությունները: Արդյունքում ոսկին հայտնեց ճնշման տակ:

ԱՄՆ ՀՆԱ-ի երրորդ եռամսյակի վերջնական տվյալները, որոնք հրապարակվեցին դեկտեմբերի 22-ին, նույնպես լավատեսություն չբերեցին և նպաստեցին ոսկու նվազմանը: Իսկապես, երրորդ եռամսյակի ցուցանիշը կանխատեսվածից վատ ստացվեց՝ 1,8 տոկոս՝ կանխատեսած 2,0 տոկոսի դիմաց:

Քանի որ առաջիկա շաբաթը նախատոնական է լինելու, և շուկայի մասնակիցների մեծ մասը հանգստանալու է, ոսկու արժեքի կտրուկ փոփոխություններ չեն սպասվում: Ամեն դեպքում, թանկարժեք մետաղի գնանշումների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացված նախատեսված մակրոտնտեսական վիճակագրությունը: Ամերիկյան նորություններից պետք է ուշադրություն դարձնել դեկտեմբերի սպառողական վստահության տվյալներին և Չիկագոյի գործնական ակտիվության դեկտեմբերյան ցուցիչին: Եվրոպական նորություններից պետք է ընդգծել նոյեմբերին եվրագոտու М3 դրամական զանգվածի ցուցանիշի փոփոխությունը և Գերմանիայի սպառողական գների ցուցիչի կանխատեսած տվյալները դեկտեմբերի համար:

Առաջիկա առևտրային հնգօրյակում ոսկու արժեքի փոփոխությունների ենթադրելի միջակայքն է մեկ տրոյական ունցիայի դիմաց 1580,0-1635,0 ԱՄՆ դոլարը:

Նախորդ շաբաթվա ընթացքում ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքն ավելացել է 2,75 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,4555 ԱՄՆ դոլարի: Կարմիր մետաղի արժեքի նման աճի հիմնական գործոն է դարձել ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացված դրական մակրոտնտեսական վիճակագրությունը: Իսկապես, չնայած կանխատեսումներին, դեկտեմբերին IFO ինստիտուտից Գերմանիայի գործնական միջավայրի պայմանների ցուցիչի նշանակությունն աճել է մինչև 107,2-ը՝ նոյեմբերի 106,6-ի դիմաց: ԱՄՆ-ի գործազրկության նպաստների առաջնային դիմումների քանակը նախորդ շաբաթ նվազել է մինչև 364 հազարը՝ կանխատեսված 380 հազարի փոխարեն: Չնայած ԱՄՆ ՀՆԱ-ի վերջնական տվյալները երրորդ եռամսյակում կանխատեսվածից վատ եղան՝ 2 տոկոս, այնուամենայնիվ դրանք աշխարհի խոշորագույն տնտեսության վերականգնման հույս արթնացրեցին: Այսպիսով, ԱՄՆ ՀՆԱ-ն երրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով աճել է 1,8 տոկոսով՝ երկրորդ եռամսյակի 1,3 տոկոսի դիմաց:

Կարմիր մետաղի համար որպես աջակցող գործոն է դարձել Լոնդոնի մետաղների բորսայում (ԼՄԲ) տվյալ ակտիվի նվազող բորսային պաշարը:

ԼՄԲ-ում պղնձի բորսային պաշարները
ԼՄԲ-ում պղնձի բորսային պաշարները

Առաջիկա շաբաթվա ընթացքում պղնձի արժեքը կորոշվի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող տնտեսական նորություններով: Չափավոր դրական մակրոտնտեսական վիճակագրությունը թույլ կտա պղնձի գնանշումներին շարունակել աճող դինամիկան: Եթե վիճակագրությունը բացասական լինի, պղինձը կարող է վերսկսել իր նվազումը: Առաջիկա շաբաթվա ընթացում ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքի տատանումների ենթադրելի միջակայքն է մեկ ֆունտ պղնձի դիմաց  3,36–3,55 ԱՄՆ դոլարը: -0-

Միքայել Վերդյան, Forex club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ սեպտեմբերի 4-ի համեմատ, նվազել է 0.15 կետով՝ կազմելով 363.7 դրամ։

Ինչո՞ւ է Հայաստանի կապիտալի շուկան շարունակում բանկային մնալ․ Landmark Capital-ի CEO-ի 5 եզրակացությունը

Հայաստանի տնտեսությունն աճում է, երկրում զգալի մասնավոր կապիտալ կա, իսկ շուկայի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքն ու օրենսդրական դաշտը Գոռ Գևորգյանը բավարար է գնահատում

Հայաստանի պետական պարտքն առաջին կիսամյակում կազմել է 5,1 տրլն դրամ, անկումը՝ 3,5%․ Ֆիննախ

Հայաստանի պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 5,12 տրլն դրամ՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի 5,30 տրլն դրամի համեմատ, հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ ՀՀ դրամով թողարկված պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img