ՀՀ ԿԲ-ն «Հայ գրքի տպագրության 500-ամյակին» նվիրված արծաթե հուշադրամ է շրջանառության մեջ մտցրել

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ  կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր արծաթե հուշադրամ` նվիրված հայ գրքի տպագրության 500-ամյակին, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, յուրաքանչյուրը 1000-ական դրամ անվանական արժեքով 500 արծաթե հուշադրամ է թողարկվել: Հուշադրամը պատրաստված է 9250 հարգ արծաթից, 40 մմ տրամագծով և 33,6գ զանգվածով, պրուֆ որակով:

Հուշադրամի դիմերեսին պատկերված են «Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների պատկերանիշը և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2012»: Ներքևի մասում անվանական արժեքն է` «1000 դրամ» և եզրագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Վենետիկի տեսարաններից մեկը, առաջին հրատարակիչ Հակոբ Մեղապարտի նշանադրոշմը, «Ուրբաթագիրքը» և գրքից մի պատկեր` «Հիվանդի այցը»:

Ձախ կողմում, ուղղահայաց՝ «Ուրբաթագիրք» գրառումն է, իսկ աջ եզրագծով՝ «ՀԱՅ ԳՐՔԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ 500-ԱՄՅԱԿ» մակագրությունը: Հուշադրամի պատրաստման համար օգտագործվել են գունավոր ներկեր:

Հուշադրամի և գունազարդ բուկլետի հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:     -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img