«Հայաստան» առևտրային կենտրոնի շենքն անցել է Ամերիաբանկի սեփականությանը

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. «Հայաստան» առևտրի կենտրոնի շենքն անցել է անցել է Ամերիաբանկի սեփականությանը` Բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

««Ամերիաբանկ» ՓԲԸ-ն տալիս է պարզաբանում զանգվածային տեղեկատվության միջոցներում տեղ գտած մի շարք հրապարակումների վերաբերյալ` կապված ՀՀ, ք. Երևան, Արաբկիր համայնքի Հր. Քոչարի փողոց թիվ 2 հասցեում գտնվող տվյալ անշարժ գույքն օրենքով սահմանված կարգով անցել է Բանկի սեփականությանը` Բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման հիմքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բանկի կողմից ներկայացվում է սեփականության իրավունքի համապատասխան էջի լուսապատճենը, որը հավաստում է, որ Բանկը հանդիսանում է նշված գույքի սեփականատերը 2011 թվականի դեկտեմբերի 16-ից: Հաղորդագրությունից ելնելով, Ամերիաբանկի կողմից տրամադրվել է ծանուցում նշված տարածքի վարձակալ հանդիսացող ««Հայաստան» առևտրի կենտրոն Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ-ին` տարածքը մեկամսյա ժամկետում ազատելու վերաբերյալ, սակայն նշված պահանջը չի կատարվել:

«Ներկայում Բանկն իրականացնում է աշխատանքներ` նշված տարածքն ապօրինի տիրապետումից ազատելու ուղղությամբ: Այդ աշխատանքները որևէ կերպ չեն անդրադառնա նշված տարածքում մանրածախ առևտուր իրականացնող անձանց վրա, որոնց առաջարկվել է օրենքով սահմանված կարգով վերակնքել համապատասխան պայմանագրեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: -0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img