Հիփոթեքի մատչելիության վարկանիշը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. Բնակարանի հարցը Հայաստանի քաղաքացիների մեծամասնության համար շարունակում է ամենաարդիականը մնալ: Մարդիկ ցանկանում են բնակարան ձեռք բերել կամ բարելավել իրենց բնակարանային պայմանները և դիմում են բանկերին, որոնք հիփոթեքային ռեսուրսների ձեռք բերման գործանականում այլընտրանք չունեցող աղբյուրն են:

Հիփոթեքի շուկայում իրավիճակի որոշակի պատկերացում ձևավորելու համար «ԱՌԿԱ» գործակալությունը փորձել է մշակել Հայաստանում հիփոթեքային վարկերի մատչելիության վարկանիշներ:

Տվյալ վարկանիշը մշակվել է «ԱՌԿԱ»-ի մասնագետների կողմից՝ հաշվի առնելով նմանատիպ վարկանիշների կազմման միջազգային փորձը: Հիփոթեքային վարկերի մատչելիությունը որոշվում է հիփոթեքային վարկ ստանալու համար բանկ դիմելիս վարկառուի կողմից նկատի առնվող երեք կարևորագույն սկզբունքներով՝ տոկոսադրույքի մակարդակով, նվազագույն կանխավճարի չափով և վարկի մարման ժամկետով:

Ելնելով վերոնշյալից՝ կազմվել են երեք վարկանիշներ՝ հիփոթեքի մատչելիության յուրաքանչյուր չափանիշի համար: Գործակալությունը վերլուծել է Հայաստանում գործող բոլոր 21 առևտրային բանկերի կողմից տրվող հիփոթեքային վարկերի պայմանները 2012 թվականի հունվարի 23-ի դրությամբ:

Որպես վարկանիշի հիմք են վերցվել բանկերի կողմից ազգային արժույթով սեփական միջոցների հաշվին բնակարանի ձեռք բերման համար տրվող վարկերը: Միաժամանակ վարկանիշում հաշվի է առնվել առավելագույն տոկոսադրույքը, որով բանկերը հիփոթեքային վարկեր են տրամադրում: Համապատասխանաբար, այն բանկերը, որոնց պաշտոնական կայքում նշված չէ առավելագույն տոկոսադրույքը, վարկանիշում չեն ընդգրկվել:

Վարկանիշում չեն ընդգրկվել այն բանկերը, որոնք չեն տրամադրում հիփոթեքային վարկեր սեփական միջոցների հաշվին կամ չեն զբաղվում հիփոթեքային վարկավորմամբ:

Վարկանիշների թարմացման ժամկետները կախված են բանկերի կողմից հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանների փոփոխություններից:

1

Հիփոթեքային վարկի մատչելիության վարկանիշում, ըստ տոկոսադրույքի, ընդգրկվել են 14 բանկեր: Ինչպես երևում է աղյուսակից, հիփոթեքի ամենացածր տոկոսադրույքը գործում է Կոնվերս բանկում՝ 12,75 տոկոս, ինչն ապահովում է նրա համար առաջին տեղը վարկանիշում:

ՎՏԲ Բանկ Հայաստանը և HSBC Բանկ Հայաստանը միմյանց միջև կիսում են երկրորդ և երրորդ տեղերը, դրանց տոկոսադրույքը կազմում է 13 տոկոս: Առաջին հնգյակում են նաև ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և Հայէկոնոմբանկը, որոնց հիփոթեքային տոկոսադրույքները կազմում են 14 տոկոս:

2

Հիփոթեքային վարկի մատչելիության վարկանիշում ըստ կանխավճարի մեծության ընդգրկվել են 17 բանկեր: Առաջին երկու տեղերը կիսում են Ամերիաբանկն ու Անելիք Բանկը: Այդ բանկերում հիփոթեքային վարկի ստացման նվազագույն կանխավճարը կազմում է 20 տոկոս:

Երրորդից տասնչորսերորդ տեղերը զբաղեցրած տասներկու բանկերում կանխավճարը կազմում է 30 տոկոս:

3

* տվյալներն արտահայտված են ամիսներով

Հիփոթեքի մատչելիության վարկանիշն ըստ մարման ժամկետի գլխավորում է ՎՏԲ Բանկ Հայաստանը՝ տրամադրելով դրամային հիփոթեքային վարկեր մինչև 420 ամիս (35 տարի) մարման ժամկետով:

Երկրորդ-չորրորդ տեղերը կիսում են Արմսվիսբանկը, Արցախբանկը և Բիբլոս Բանկ Արմենիան: Այս եռյակում հիփոթեքի մարման առավելագույն ժամկետը կազմում է 180 ամիս:

Հարկ է նշել, որ վարկանիշների կազմման համար աղբյուր է ծառայել բանկերի պաշտոնական կայքերի՝ 23.01.2012-ի դրությամբ վիճակագրությունը: Բանկերի կայքերում բերված տվյալների հավաստիության համար «ԱՌԿԱ» գործակալությունը պատասխանատվություն չի կրում:

Տվյալ վարկանիշը ցուցում չէ այս կամ այն բանկում հիփոթեքային վարկ ստանալու համար և չի կարող ազդել որևէ առևտրային կամ այլ որոշուման ընդունման վրա: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img