Sat, 31 January
-0.9 C
Yerevan
USD: 378.64 RUB: 4.98 EUR: 451.38 GEL: 140.77 GBP: 520.55

Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գնանշումներն աճել են ԱՄՆ ԴՊՀ հայտարարության շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Անցած հինգ առևտրային օրերի ընթացքում ոսկու արժեքն աճեց 4,3 տոկոսով՝ հասնելով մեկ տրոյական ունցիայի դիմաց  1737,72 ԱՄՆ դոլարի: Անցած շաբաթվա սկզբում ոսկու արժեքի աճի խթան են հանդիսացել Գերմանիայի և Ֆրանսիայի պարտատոմսերի տեղաբաշխման բարենպաստ արդյունքները, որն անցկացվել է երկուշաբթի՝ հունվարի 23-ին:

Գերմանիան 2,54 մլրդ եվրո գումարի չափով տասներկուամսյա գանձապետական պարտամուրհակներ է տեղաբաշխել՝ 0,07 տոկոս եկամտաբերությամբ, ինչը զգալիորեն պակաս է հոկտեմբերին տեղաբաշխված պարտամուրհակների աճուրդի 0,346 տոկոս եկամտաբերությունից: Ֆրանսիական գանձապետական պարտամուրհակների թողարկման աճուրդը նույնպես հաջող է անցել՝ ներգրավվել է 8,202 մլրդ եվրո:

Ոսկու ամենաէական աճը եղել է չորեքշաբթի՝ հունվարի 25-ին: Թանկարժեք մետաղի արժեքը բարձրացել է՝ հաղթահարելով առանցքային նշանակություն ունեցող 1700,0 ԱՄՆ դոլարի հոգեբանական մակարդակը, երբ ամերիկյան կարգավորիչը հնչեցրել է տոկոսադրույքի մասով գումարված նիստի արդյունքները: ԱՄՆ ԴՊՀ-ն հայտարարել է, որ մինչև 2014թ.-ի ավարտը մտադիր է պահպանել ընթացիկ ցածր դրույքը (0-0,25%) աջակցելու մտադրության մասին: Պարոն Բերնանկեն էլ հստակ հասկացրեց, որ կարգավորիչը լրջորեն կվերանայի լրացուցիչ ոչ սովորական միջոցների հնարավորությունը, եթե դրա կարիքը լինի:

Արդյունքում թանկարժեք մետաղի գնանշումները չորրորդ շաբաթն անընդմեջ հստակ աճ ցուցադրեցին և հասան առավելագույնին՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1737,95 ԱՄՆ դոլարի, որը 2011թ.-ի դեկտեմբերի 9-ից ի վեր ամենաբարձր արժեքն էր:

Մեր կարծիքով, առաջիկա շաբաթվա ընթացքում թանկարժեք մետաղի արժեքի աճը կարող է շարունակվել, քանի որ ամերիկյան կարգավորիչի հայտարարությունը փոքր-ինչ բարձրացրել է շուկայի մասնակիցների տրամադրությունը: Այս շաբաթ օվկիանոսից սպասվող դրական մակրոտնտեսական վիճակագրությունը՝ Chicago PMI-ի գործնական լավատեսության ցուցիչը և հունվարին սպառողական վստահության ինդիկատորը նույնպես կարող են աջակցել ոսկու գնանշումներին: Առաջիկա շաբաթում թանկարժեք մետաղի համար որպես դիմադրության մակարդակ կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1800,0 ԱՄՆ դոլար արժեքը:

Ամեն դեպքում, ընթացիկ շաբաթում չենք բացառում ոսկու արժեքի անկումը: Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե ԱՄՆ-ից ստացված վիճակագրությունը սպասվածից պակաս բարենպաստ գտնվի: Առաջիկա հինգ առևտրային օրերի ընթացքում ոսկու համար աջակցություն կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1700,0 ԱՄՆ դոլարը: Միաժամանակ պետական պարտքի վերակազմավորման ուղղությամբ մասնավոր վարկատուների հետ Հունաստանի կառավարության ձգձգված բանակցությունները կարող են ամրապնդել ֆինանսական շուկաների լարվածությունը, ինչը նույնպես ճնշում կգործադրի ոսկու վրա:

Անցած շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքն աճել է 4,06 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,8965  ԱՄՆ դոլարի: Պղնձի թանկացման պատճառներից մեկը ամերիկյան կարգավորիչի այն հայտարարությունն էր, թե մտադիր է պահպանել մեղմ մոնետար պայմանները մինչև 2014թ.-ի վերջը: Սակայն արդեն ուրբաթ՝ հունվարի 27-ին, կարմիր մետաղի ֆյուչերսային գնանշումների աճն ընդհատվեց ԱՄՆ-ի չորրորդ եռամսյակի ՀՆԱ-ի կանխատեսվածից թույլ տվյալների պատճառով: Այսպիսով, ըստ նախնական գնահատականի, չորրորդ եռամսյակում ԱՄՆ համախառն ներքին արդյունքն աճել է 2,8 տոկոսով՝ կանխատեսված 3,0 տոկոսի փոխարեն, ինչը փոքր-ինչ սառեցրեց ներդրողների լավատեսությունը:

Նախորդ շաբաթ կարմիր մետաղի գնանշումների համար լրացուցիչ աջակցող գործոն է դարձել այս ակտիվի նվազող բորսային պաշարը Լոնդոնի մետաղների բորսայում (ԼՄԲ):

Առաջիկա շաբաթվա ընթացքում պղնձի դինամիկան կախված կլինի ԱՄՆ-ից ստացված մակրոտնտեսական վիճակագրությունից: Ակնկալվում է, որ տվյալ վիճակագրությունը չափավոր դրական կլինի: Եթե այդ կանխատեսումներն արդարանան և Chicago PMI գործնական լավատեսության, սպառողական վստահության և գյուղատնտեսական հատվածից դուրս նոր աշխատատեղերի քանակի հունվարյան ցուցիչի տվյալները բարենպաստ լինեն, գունավոր մետաղները, այդ թվում՝ պղինձը, կարող են շարունակել իրենց աճը:

Սակայն, եթե այդ վիճակագրությունը չարդարացնի հույսերը, և շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կրկին հայտնվեն եվրագոտու պարտքային խնդիրները, պղինձը կարող է էժանանալ: Առաջիկա շաբաթվա ընթացքում ֆյուչերսային շուկայում պղնձի գնանշումների տատանման ենթադրելի միջակայքն է 3,75 – 4,05 ԱՄՆ դոլարը՝ մեկ ֆունտ պղնձի դիմաց:-0-

Միքայել Վերդյան, Forex club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում ոչ առևտրային դրամական փոխանցումները նոյեմբերին աճել են 28,8% –ով․ ՀԲ

Նոյեմբերին Հայաստանում զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն աճել են 28,8%-ով (տարեկան կտրվածքով)։ Այս մասին նշված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – January 2026» զեկույցում

ՀԲ–ն ներկայացրել է 2025թ․–ին Հայաստանում 3,3% միջին տարեկան գնաճի հիմնական գործոնները

Դեկտեմբերին գնաճն աճել է մինչև 3,3% (տարեկան կտրվածքով)՝ նոյեմբերի 3,1%-ի դիմաց

ՎԶԵԲ–ը Հայաստանում 2025թ․–ին ներդրել է ռեկորդային 426 մլն եվրո

2025թ-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 426 միլիոն եվրոյի ռեկորդային ներդրումներ կատարեց Հայաստանի տնտեսությունում՝ 26 ծրագրերի շրջանակներում

Հայաստանի համախառն պահուստները դեկտեմբերին աճել են՝ մինչև 5,1 մլրդ դոլար՝ ապահովելով ներմուծման 4,1 ամսվա ծածկույթ․ ՀԲ

Սա երբևէ գրանցված ամենաբարձր մակարդակն է և համարժեք է 4,1 ամսվա ներմուծմանը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս նվազել է 1․34 կետով և կազմել 451․38 դրամ, ռուբլին նվազե է 0․0․159 կետով և կազմել 4․9828 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img