Հայաստանում դրամով վարկերի միջին տոկոսադրույքները փետրվարին կրճատվել են 0,5 տ.կ.՝ հասնելով 17,1%-ի

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում դրամով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքն այս տարվա փետրվարին կազմել է 17,1 տոկոս՝ նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ կրճատվելով 0,5 տոկոսային կետով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Միաժամանակ արտարժույթով տրամադրվող վարկերի միջին տոկոսադրույքը փետրվարին կազմել է 13,55 տոկոս՝ հունվարի համեմատ կրճատվելով 0,05 տոկոսային կետով:

Միաժամանակ իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի միջին տոկոսադրույքը հաշվետու ժամանակահատվածում չի փոխվել և փետրվարի վերջին կազմել է 12,4 տոկոս:

Ինչպես նշվում է կայքում, Հայաստանում ֆիզիկական աձանց տրամադրվող վարկերի միջին տոկոսադրույքը 2011 թ.-ի փետրվարին, հունվարի համեմատ, կրճատվել է 0,5 տոկոսային կետով՝ հասնելով 18,3 տոկոսի:

2012 թ.-ի փետրվարի 12-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ: ($1 – 388,39 դրամ) –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img