Հայաստանի տնտեսական ակտիվության աճը 2012թ.-ի մարտին, 2011-ի մարտի համեմատ, կազմել է 6,6%

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Ըստ վիճակագրական տվյալների. Հայաստանի տնտեսական ակտվիվության ցուցանիշի աճը ընթացիկ տարվա մարտին, 2011 թվականի մարտի համեմատ, կազմել է 6,6 տոկոս, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:
Միաժամանակ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 6,1 տոկոսով:
Ըստ վիճակագրական տվյալների՝ այս տարվա մարտին՝ 2011թ. մարտի համեմատ, շինարարության ոլորտում գրանցվել է 9,5% անկում: Իսկ շինարարական աշխատանքների ծավալը մարտին կազմել է ավելի քան 20,7 մլրդ դրամ՝ փետրվարի համեմատ ավելանալով շուրջ 2 անգամ:
Մարտին արտադրվել է ավելի քան 85,6 միլիարդ դրամի արդյունաբերական արտադրանք, ինչը 2011 թվականի մարտի ցուցանիշից բարձր է 12,6 տոկոսով և նախորդ ամսվա ցուցանիշից՝ 9,2 տոկոսով:
Հաշվետու ժամանակահատվածում գյուղատնտեսության ծավալը, նախորդ տարվա նույն շրջանի համեմատ, աճել է 0,1%-ով՝ կազմելով մոտ 27,1 մլրդ դրամ:
Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը 2012թ.-ի մարտի  արդյունքներով կազմել է 24,4 մլրդ դրամ՝($525,6 մլն.)՝ 2011 թվականի մարտի  համեմատ աճելով 20,4%-ով:
2012թ. մարտին մատուցված ծառայությունների  ծավալն աճել է 12,6%-ով՝ նախորդ տարվա նույն շրջանի համեմատ՝ կազմելով մոտ 74,9 մլրդ դրամ:
Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ աճը 2012 թվականին ծրագրված է 4,2 տոկոսի չափով: ($1-392,16 դրամ):–-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img