Ոսկին շարունակում է նվազել Եվրոպայից ստացած բացասական նորությունների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի ոսկու արժեքը նվազում է ամերիկյան արժույթի փոխարժեքի աճի ֆոնին՝ հունական պարտքի մի մասի կրկնակի վերակազմավորման հնարավոր անհրաժեշտության մասին հաղորդագրություններից հետո, ինչպես նաև Իսպանիայի տնտեսության վերաբերյալ պահպանվող մտավախություններից հետո, վկայում են բորսայի տվյալները:

Մոսկովյան ժամանակով 21.06 դրությամբ ոսկու օգոստոսյան ֆյուչերսը նվազել է 0,22 տոկոսով՝ կազմելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1574,10 դոլար: Միաժամանակ ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր վեց երկրների արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքն աճել է 0,35 տոկոսով՝ հասնելով 84,04 կետի, որը 2010թ.-ի հունիսից ի վեր գրանցված ամենաբարձր նիշն է:

Երեքշաբթի ԶԼՄ-ներում հաղորդագրություն է հայտնվել, որ Հունաստանը չի կարող վճարել պարտքերը, ինչը նշանակում է, որ երկրում հնարավոր է՝ պարտքի մի մասի կրկնակի վերակազմավորում պահանջվի: Բացի այդ, առուվաճառքների մասնակիցներն ուշադրություն են դարձրել ընթացիկ տարվա երկրի ՀՆԱ-ի նվազման կանխատեսումների վատացման վրա: Այժմ Հունաստանի կառավարությունը 7 տոկոսով տնտեսության զարգացման տեմպերի կրճատում է ակնկալում, չնայած դեռ ապրիլին երկրի ԿԲ-ն կանխատեսել էր, որ ընթացիկ տարում ՀՆԱ-ի անկումը կկազմի 5 տոկոս:

Ներդրողները նաև զգուշավորությամբ են ընկալել նորություններն այն մասին, թե Իսպանիայի ևս մի շրջան՝ Կատալոնիան, ֆինանսական դժվարություններ ունի և ֆինանսական աջակցության համար երկրի կառավարությանը դիմելու հնարավորություն է փնտրում: Ուրբաթ հայտնի դարձավ, որ Վալենսիայի իշխանությունները դիմել են Մադրիդին՝ պարտքերի վերաֆինանսավորման համար 2-2,5 մլրդ եվրո հատկացնելու խնդրանքով:

«Եվրոպայի տնտեսական խնդիրները կօգնեն դոլարի փոխարժեքի աճին, ինչը ոսկու նվազման կհանգեցնի, սակայն թանկարժեք մետաղի արժեքի նվազման միջակայքը սահմանափակ է»,- կարծում է Shanghai CIFCO Futures-ի վերլուծաբան Լի Նինը (Li Ning), որի խոսքը մեջբերել է Ռոյթերս գործակալությունը:

2011թ.-ին ոսկու գների աճը կազմել է գրեթե 10 տոկոս: Արդյունքում՝ մետաղի արժեքի աճի տասնմեկամյա ժամանակահատվածն ամենաշարունակականն է՝ համենայնդեպս սկսած 1920թ.-ից: 2012թ.-ի հունիսի ընթացքում մետաղի արժեքն աճել է 2,8 տոկոսով, իսկ երկրորդ եռամսյակում նվազել 4 տոկոսով:

Ոսկու արժեքի աջակցման հիմնական գործոնները, որոնք ներդրողները որպես անկայուն արժույթների և ընկերությունների լուրջ տատանումների ենթարկված բաժնետոմսերի առավել հուսալի այլընտրանք են համարում, շարունակում են մնալ Եվրոպայի պարտքային ճգնաժամը և տարբեր երկրների գնաճի արագացումը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img