Ռուսական ֆոնդային բորսան սպասման մեջ է, ասում են վերլուծաբանները

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ներդրումային ընկերությունների և բանկերի վերլուծաբանները հաջորդ շաբաթ ռուսական ֆինանսական շուկայում գնանշումների կայուն թրենդ չեն ակնկալում, որը, հավանաբար, կշարունակի տատանվել նախորդ շաբաթվա փակման պահին գրանցված ցուցանիշների սահմաններում, վկայում են «Փրայմ» գործակալության «ԻնվեստԳՈՒՐՈՒ» պորտալի կողմից անցկացված հարցման տվյալները:

Վերլուծաբանների ակնկալիքների հիման վրա կազմած կոնսենսուս-կանխատեսմանը համապատասխան` ՄՄԱԲ /Մոսկվայի միջբանկային արժութային բորսա/ ինդեքսը մեկ շաբաթվա ընթացքում կնվազի մինչև սիմվոլիկ 0.14 տոկոս, իսկ РТС-ի ինդեքսը կաճի 0.18 տոկոսով, Brent տեսակի նավթի կպահպանի իր դիրքերը բարելի դիմաց 113.5 դոլարի մակարդակում, իսկ եվրո/դոլար հիմնական արժութային զույգը կտատնվի 1.25 դոլարի սահմաններում: Ռուսական արժութային շուկայում ռուբլին, փորձագետների կարծիքով, կշարունակի թեթև արժևորումը` դոլարի դիմաց ռուբլին կաճի 0.22 տոկոսով (7 կոպեկ), եվրոյի դիմաց` 0.32 տոկոսով (13 կոպեկ):

«Ավելի սովորական է դառնում շատ նեղ միջակայքում ռուսական առաջատար ինդեքսների կողային կոնսոլիդացման պատկերը: ՄՄԱԲ-ի ինդեքսն իր համար շատ հարմար մակարդակ է գտել երկու հարյուրօրական սահող միջինի սահմաններում և, ամենայն հավանականությամբ, այն այստեղ կշարունակի սակարկել մինչև նշանակալի նորությունների հայտնվելը»,- կարծում է Աբսոլյուտ բանկի հավատարմագրային վարչության բաժնի պետ Իվան Ֆոմենկոն:

Վերլուծաբանների կարծիքով, շուկաների համար առաջիկա շաբաթը կանցնի սպասումներով: Ներդրողների ուշադրությունը սևեռված կլինի ԱՄՆ-ի Jackson Hole-ում աշխարհի առաջատար երկրների կենտրոնական բանկերի ղեկավարների ամենամյա  ասուլիսին, որը կսկսվի ուրբաթ, և, նախևառաջ, ԴՊՀ ղեկավար Բեն Բերնանկեի ու ԵԿԲ նախագահ Մարիո Դրագիի ելույթներին:

«Շուկայի մասնակիցները Բերնանկեի և Դրագիի ելույթներից ինչ-որ մանրամասներ կսպասեն ԴՊՀ և ԵԿԲ հետագ քաղաքականության առնչությամբ, որոնք էլ կորոշեն, թե ինչպես կփակվեն շուկաները շաբաթվա արդյունքներով»,- նշում է Allianz Investments-ի պորտֆելների կառավարիչ Արիել Չյորնին:

Միաժամանակ, փորձագետները րեն սպասում, թե Բերնանկեն քանակային մեղմացման հերթական QE3 նոր ռաունդի գործարկման մասին հայտարարություն կանի, այլ, ամենայն հավանականությամբ, ավելի հստակ հայտարարություններ կլինեն ամերիկյան տնտեսության հեռանկարների և դրամային քաղաքականության հետագա քայլերի վերաբերյալ:

«Ապրանքաշուկաներում երրորդ եռամսյակում բարձրացած գները գնաճային որոշակի վտանգ են ստեղծում, իսկ սպառողական գների աճը չափազանց անցանկալի է ԱՄՆ-ի ընտրությունների նախաշեմին: Այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ Բերնանկեն խթանիչ նոր քայլերի մասին կհայտարարի առաջիկայում, պարզապես կրկին խոսքով կհաստատի Դաշնային պահուստի պատրաստակամությունը` իրավիճակի լուրջ վատթարացման դեպքում տնտեսությանն աջակցելու վերաբերյալ»,- կարծում է «Վեկտոր սեքյուրիթիզ» ՆԸ վերլուծական դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդրա Լոզովայան:

«Սա օգոստոսի վերջին շաբաթն է, իսկ դա նշանակում է, որ ներդրողների մեծամասնությունը դեռ արձակուրդներում է, այդ պատճառով դժվար թե առուվաճառքի ակտիվություն նկատենք: Մեր կարծիքով, շուկաները շաբաթը կանցկացնեն ընթացիկ մակարդակում` լուրեր ակնկալելով Եվրոպայի և ԱՄՆ-ի ճակատագրերի համար սկզբունքային իրադարձությունների զարգացման մասին”,- ասում է «Սոլիդ» ՆՖԸ վերլուծաբան Էլզա Բիկչուրինան:

Սակայն ռուսական ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը կորոշվի ոչ միայն արտաքին գործոններով: Առաջիկա շաբաթ սպասվում է ՖՀՄՉ /Ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներ/ կիսամյակային հաշվետվությունների հրապարակումը: Մասնավորապես, իրենց արդյունքները կներկայացնեն` «Ռուսալը» (երկուշաբթի), ՄՄԿ-ն (երեքշաբթի), Սբերբանկը և «Սևերստալը» (չորեքշաբթի), «Եվրազը» (հինգշաբթի):

«Անշուշտ, շուկայի համար առավել կարևոր արդյունքները Սբերբանկինն են, որի սովորական բաժնետոմսերի կշիռը ՄՄԱԲ-ի ինդեքսում կազմում է 14.07 տոկոս, իսկ արտոնյալ բաժնետոմսերի կշիռը` 1.22 տոկոս,- նշում է «ԱԼՈՐ» ընկերության վերլուծական բաժնի պետ Նատալյա Լեսինան»: Բացի այդ, նրա կարծիքով, սակարկող թղթերից հարկ է ուշադրություն դարձնել «Սուրգուտնեֆտեգազի» արտոնյալ բաժնետոմսերին, որոնք ցանկանում են հասնել տարվա առեվալագույն 22 ռուբլի ցուցանիշին: Վերջինս համապատասխանում է 2007 թվականի մարտի վերջի մակարդակներին:

Ռուբլին ուժեղ է լինելու

Արժութային շուկայում, վերլուծաբանների կարծիքով, բավականին կայուն իրավիճակ կլինի: Ռուբլու կայունությանը համապատասխանում են նավթի բարձր գները, ինչպես նաև Ռուսաստանում շարունակվող հարկային ժամանակահատվածը` հաջորդ շաբաթ ակնկալվում են ՕՀԱՀ /Օգտակար հանածոների արդյունահանման հարկ/, ակցիզային մուտքերի և վաճառքների հարկի շոշափելի վճարումներ:

Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքի դինամիկան առաջիկա շաաբթ նույնպես հարաբերականորեն կայուն կլինի` Բերնանկեի ելույթին սպասելու ֆոնին:

«Ներդրողներն անհամբերությամբ սպասում են, որ, հնարավոր է, այդ հանդիպման ընթացքում Բերնանկեն ավելի հստակ ցուցումներ տա ամերիկյան տնտեսության խթանման նոր ռոաւնդի վերաբերյալ կարգավորիչի սեպտեմբերյան նիստին ընդառաջ: Եթե Բերնանկեի խոսքում նման ակնարկներ լինեն, ապա դոլարի կրկին կթուլանա»,- կարծում է «Ինվեստկաֆեի» վերլուծաբան Աննա Բոդրովան:

Վերլուծաբանների` առաջիկա շաբաթվա կանխատեսումներին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ «Փրայմ» գործակալության «ԻնվոստԳՈՒՐՈՒ» պորտալում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img