Կուդրին. Համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքը կարող է գալ եվրագոտուց

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբեր. /ԱՌԿԱ/. ՌԴ ֆինանսների նախկին նախարար, Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը հավանական է համարում հաամաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքը Եվրագոտու պարտքային ճգնաժամի դեպքում, գրում է Փրայմը։

«Կարծում եմ` եթե պարտքային ճգնաժամ սկսվի Եվրագոտում, ապա ՀՆԱ–ն կնվազի, կնկատվի համաշխարհային ՀՆԱ անկում, և դա կլինի ճգնաժամի երկրորդ ալիքը… Իմ կարծիքով՝ դա այն խնդիրների խորացումն է, որոնք պարտքային ճգնաժամ և հենց եվրոյի գոյության խնդիրներ կառաջացնեն, ինչը և մեկնարկի ազդանշան կդառնա համաշխարհային ճգնաժամի համար»,– ասել է Կուդրինը` դասախոսությամբ հանդես գալով Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում։

Կուդրինը նաև չի բացառել, որ եվրագոտուց դուրս կգան մի քանի պետություններ։ «Հավանաբար, մի քանի երկրներ դուրս կգան եվրագոտուց։ Այդ թվում` Իտալիան, Իսպանիան… Սա հավանական սցենար է, բայց պարտադիր չէ, որ տեղի ունենա։ Իմ կարծիքով՝ հավանականությունը կա և այն բարձր է»,– ասել է նախկին նախարարը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img