ՎՏԲ-Հայաստան Բանկը ծրագրում է լիզինգի շուկա մտնել 2013 թվականի սկզբին

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը ծրագրում է լիզինգի շուկա մտնել 2013 թվականի սկզբին, ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

«Այս պահին մեզ մոտ բոլոր պրոդուկտներն ընդունված են, թեստավորվում են, լրամշակումներ են անցկացվում, և, կարծում եմ, որ լիզինգի շուկա կմտնենք 2013 թվականի հունվար–փետրվարին»,– ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց նա։
Գուսևի խոսքով, բանկն այդ հատվածում մասնագիտանում է էլեկտրաէներգետիկայի, տրանսպորտի, լեռնահանքային արդյունաբերության ոլորտում։

«Այդ ընկերությունները տեխնիկայի լիզինգի կարիք ունեն, և մենք հավանաբար կկենտրոնանանք նախևառաջ դրա վրա»,– ասաց նա։

Գլխավոր տնօրենը միաժամանակ նշեց, որ բանկի աշխատանքի կողմնորոշումը միայն ռուսական ընկերությունները չեն։ «Մենք լայն ենք դիտարկում այդ շուկան, և եթե ներուժ տեսնենք, կմտնենք»,– ավելացրեց Գուսևը։

Խոսելով ագրոբիզնեսի մասին` Գուսևն ասաց, որ Հայաստանում այդ հատվածում ակտիվ ներգրավված է ռուսական շուկայի մեկ այլ մասնակից` Ռոսսելխոզբանկը, որը վերջերս այստեղ նոր ներկայացուցչություն բացեց։ «Մենք կարծում ենք, որ գործընկերները փորձաքննությունն են անցկացրել այդ հատվածում, և եթե նրանց ռազմավարությունը թույլ է տալիս նրանց աշխատել Հայաստանում, ապա այդ հատվածը կլինի նրանցը»,– ասաց նա։

«Ռուսաստանի Գյուղատնտեսական բանկ» ԲԲԸ–ի ներկայացուցչությունը Հայաստանում գրանցվել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ` այս տարվա հոկտեմբերի 16–ի որոշմամբ։

Գուսևը հայտնեց նաև, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը մտադիր է մտնել գյուղատնտեսական վերամշակման և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման սեգմենտ։

«Կարծում եմ, որ սա Հայաստանի ապագան է։ Գյուղատնտեսական հատվածի արտադրանքը Հայաստանի «նավթն է», հատկապես ընթացիկ իրավիճակում»,– ընդգծեց նա։

ՎՏԲ-Բանկի ավագ փոխնախագահ, դուստր ընկերությունների դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Յակունինն ասաց, որ հայկական օրենդրությամբ, լիզինգային գործառնություններ իրականացնել անմիջականորեն կարելի է ՎՏԲ-Հայաստան Բանկի բալանսից, ինչն էլ կիրագործվի։

Խոսելով այլ հատվածների, այդ թվում, ապահովագրական և կենսաթոշակային հատվածների մասին՝ Յակունինը նշեց, որ ՎՏԲ Բանկն ուշադիր կհետևի շուկայի զարգացմանը Հայատանում և որոշում կընդունի այս կամ այն հատված դուրս գալու մասին` ելնելով նպատակահարմարությունից։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.-ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն՝ իր մեծությամբ երկրորդը Ռուսաստանում, հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառված է ՀՀ խոշորագույն բանկերի առաջին եռյակում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը` 69 մասնաճյուղ ողջ Հայաստանի տարածքում:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Առողջության ապահովագրության փաթեթում հունվարի 1-ից փոփոխություն չի կատարվել, որևէ ծառայություն վճարովի չի դարձել․ նախարար

Նախարարի խոսքով՝ հունվարի 1-ից ի վեր փաթեթում որևէ փոփոխություն չի կատարվել, որը կարող էր հանգեցնել ծառայությունների նվազման կամ դրանց վճարովի դառնալուն

ՀՀ Կենտրոնական բանկը գրեթե 4 տարվա մեջ առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքը՝ հասցնելով 6,75%-ի

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը երեքշաբթի  կայացրած նիստում որոշել է դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը բարձրացնել 0,25 տոկոսային կետով՝ հասցնելով 6,75%-ի

Պահանջարկ և հնարավոր խնդիրներ տնտեսությունում․ ԿԲ նախագահը նշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման պատճառն ու դրա նվազեցման պայմանները

ԿԲ նախագահի գնահատմամբ՝ տնտեսությունում նկատվող «բումը» վկայում է այն մասին, որ պահանջարկը գերազանցում է տնտեսության պոտենցիալ հնարավորությունները

Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը

Բարդ հաշվարկներ, համառ պայքար և մեծ հաղթանակներ․ երեխաների շրջանում սիրված Junius ֆինանսական մրցաշարը մոտեցավ իր ավարտին

Սննդամթերքի գները կազմում են Հայաստանում գնաճի 57%-ը. Համաշխարհային բանկ

Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գներին է բաժին ընկնում գնաճի 57%-ը՝ չնայած դրանց աճի տեմպերի դանդաղմանը հունիսի 8,6%-ից օգոստոսին հասնելով 6,4%-ի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img