ՀՀ կենտրոնական բանկը դադարեցրել է մի շարք ընկերությունների վարկանշումը

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը դադարեցրել է մի շարք ընկերությունների վարկանշումը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Մասնավորապես դադարեցվել է «Թամարա» ՍՊԸ-ի վարկանշումը։ ՀՀ կենտրոնական բանկը դադարեցրել է «Թամարա» ՍՊԸ-ի վարկանշումը` ընկերության նախաձեռնությամբ (նախորդ վարկանիշը եղել է «Գ –» որը շնորհվել էր 25.02.2011թ.), «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի վարկանշումը` ընկերության վերակազմավորման պատճառով (նախորդ վարկանիշը եղել է «Դ+», որը շնորհվել էր 22.12.2010թ. ) և «Ֆեռո» ՍՊԸ-ի վարկանշումը։ ՀՀ կենտրոնական բանկը դադարեցրել է «Ֆեռո» ՍՊԸ-ի վարկանշումը` ընկերության գործունեության դադարեցման պատճառով (նախորդ վարկանիշը եղել է «Դ+», որը շնորհվել էր 26.02.2010թ. ):

Բացի այդ, ԿԲ-ն «Գ+» վարկանիշ է շնորհել «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ին։

Հայաստանի Կենտրոնական բանկն առաջին անգամ հայկական ձեռնարկությունների վարկանիշը հրապարակել է 2005 թվականի սեպտեմբերին։

Վարկանիշի շնորհման մշակված սկզբունքներին համապատասխան՝ ԿԲ-ն հրապարակում է միայն այն ձեռնարկությունների անվանումները, որոնց տրվել են բարձր վարկանիշներ (Ա,Բ, Գ)։ Իսկ ձեռնարկության ավելի ցածր վարկանիշի (Դ,Ե,Զ) դեպքում ԿԲ-ն հրապարակում է դրանց անվանումները միայն նրանց կողմի համաձայնության առկայության դեպքում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img