Համաշխարհային բանկը 20 տարվա ընթացքում 1,6 մլրդ դոլար է ներդրել Հայաստանում՝ 57 ծրագրերի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը Հայաստանում գործունեության 20 տարվա ընթացքում 57 ծրագրերով 1,6 մլրդ դոլար ընդհանուր գումարի չափով ներդրումներ է իրականացրել, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀԲ մամուլի ծառայությունից:

Համաշխարհային բանկը դեկտեմբերի 4-ին տոնում է Հայաստանի հետ համագործակցության 20-ամյա տարեդարձը:

«Սա բանկի համար շոշափելի ձեռքբերում է և մենք հպարտ ենք Հայաստանի ժողովրդին ծառայություն մատուցելու կապակցությամբ: Վերջին երկու տասնամյակում Հայաստանը երկար ճանապարհ է անցել: Շնորհիվ ՀՀ կառավարության 1990-ականներից մեկնարկած բարեփոխումների շարունակականության` երկիրը կարողացել է մեծացնել իր քաղաքացիների եկամուտները, բարելավել տրանսպորտային համակարգն ու ենթակառուցվածքները, ինչպես նաև կրճատել աղքատությունը»,- ասել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին:

Ըստ նրա՝ բայցևայնպես, երկիրը գլոբալ ֆինանսատնտեսական և եվրոգոտու ճգնաժամից հետո շարունակում է դիմագրավել սոցիալտնտեսական մարտահրավերներին:

«Այս բոլոր փոփոխությունների ճանապարհին Համաշխարհային բանկը շարունակել է Հայաստանում իր ներգրավվածությունը՝ ձևավորելով կայուն գործընկերություն, թե´ բարենպաստ, թե´ անբարենպաստ ժամանակահատվածներում»,- ասել է Քերալին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2012 թվականի աշնանը իրականացված «Երկրի հաճախորդների ուսումնասիրության» համաձայն` Հայաստանում Համաշխարհային բանկի գործառնության արդյունավետության ընդհանուր գնահատականը 7.6 (10-ից) միավոր է կազմում, իսկ շահառուների նկատմամբ բանկի վերաբերմունքը գնահատվել է 8.6 միավոր և վերջապես աշխատակիցների պատրաստակամությունը՝ 8.3 միավոր:

«Ուսումնասիրության արդյունքները մեզ՝ Համաշխարհային բանկի հայաստանյան թիմի համար շատ ոգևորիչ են, մասնավորապես հաշվի առնելով այն փաստը, որ գտնվում ենք 2014-17թթ. Ժամանակահատվածը ներառող հաջորդ գործընկերության ռազմավարության մշակման նախաշեմին»,- նշել է  Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապին:

2009 թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո մշակված՝ Հայաստանի հետ «Երկրի գործընկերության ռազմավարության» ժամկետը 2013թ. կեսին մոտենում է ավարտվին: Համաշխարհային բանկը կառավարությանն աջակցել է՝ նախատեսելով ՄԶԸ/ՎԶՄԲ 640.6 միլիոն ԱՄՆ դոլար գումարի ընդհանուր հատկացում, որից 277 միլիոն ԱՄՆ դոլարը բաժին է ընկնում ՄԶԸ-ին:

Ներկայումս Բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է 14 ծրագիր: Այդ թվում`   «Կենսական նշանակության ճանապարհների բարելավումը» (LRIP), «Համայնքային ջրամատակարարում (MWP) և համայնքային ջրամատակարարման և ջրահեռացում»  (MWWP), «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագիրը» (IREP), «Հայաստանի էլեկտրամատակարարման հուսալիության» ծրագիրը (ESRP), «Երկրաջերմային էներգետիկայի ծրագիրը» (GEP), «Էներգախնայողության ծրագիրը» (EEP), «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարումը և մրցունակությունը» (CARMAC):

Ինչպես նաև՝  «Փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման մատչելիության ծրագիրը»  (AFSME), «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ» III (ASIF) ծրագիրը, «Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագիրը» (HMP), «Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագիրը» (JRP II), «Պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագիրը» (PSMP-II), «Կրթության որակ և համապատասխանություն», «Սոցիալական պաշտպանության վարչարարություն», «էլեկտրոնային հասարակություն և նորարարություն հանուն մրցունակության»: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img