«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը կրկին ճանաչվել է «Տարվա Բանկը Հայաստանում»

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է բրիտանական հեղինակավոր The Banker պարբերականի կողմից անցկացվող «2012 թվականի Տարվա Բանկը» մրցանակաբաշխության «Տարվա Բանկը Հայաստանում» մրցանակին, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Լոնդոնում կայացած պաշտոնական արարողությանը մրցանակը ստացել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Տնօրենների Խորհրդի անդամ Մարկ Էմմերսոնը:

The Banker պարբերականի կողմից անցկացվող մրցանակաբաշխությունը դարձել է ոլորտի ամենահեղինակավորներից մեկը:  Հաղթողներն ընտրվել են բանկերի կողմից տրամադրված տվյալների և ամսագրի փորձագետների վերլուծության համադրության հիման վրա: Ֆինանսական ցուցանիշներից բացի, հաշվի են առնել նաև հետևյալ չափանիշներ. Բանկի քաղաքականությունը, աճի ուղղությունները, եկամուտների ավելացմանը միտված քայլեր, նորարարական տեխնոլոգիաների ներմուծում և կիրառում, և այլն։ Հետազոտության արդյունքները կհրապարակվեն The Banker պարբերականի 2012 թվականի դեկտեմբերյան համարում:

«Մեզ համար չափազանց կարևոր է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի հաջողություններին և ձեռքբերումներին The Banker հեղինակավոր ամսագրի փորձագետների կողմից տրված  գնահատականը։ Վերջին երկու տարիները իրականում ֆինանսական ցուցանիշների առումով ռեկորդային էին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի համար, որին կարողացանք հասնել մեզ հետ ամենօրյա բիզնեսը ընտրած հաճախորդների կարիքներին և սպասումներին առավելագույնս ուշադրություն դարձնելու արդյունքում», – նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը:

2012 թվականի սեպտեմբերի 30- դրությամբ բանկի շահույթը հարկումից հետո կազմել է 5.7 միլիարդ ՀՀ դրամ` 24 տոկոսի աճ 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ակտիվները կազմել են 207 միլիարդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 15 տոկոսով, հաճախորդներին տրված համախառն վարկերը կազմել են 133 միլիարդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 23 տոկոսով, հաճախորդների ավանդները կազմել են 131 միլիարդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 8 տոկոսով, կապիտալի եկամտաբերությունը կազմել է 23 տոկոս։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img