ՄԱՆԻՎԱԼ-ը Հայաստանում էական առաջընթաց է գրանցել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի 40-րդ լիագումար նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության փողերի լվացման և ահաբեկության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի համակարգի երրորդ փուլի գնահատման հերթական «Առաջընթացի հաշվետվությունը»:

Եվրախորհրդի փորձագետների փողերի լվացման դեմ պայքարի միջոցների գնահատման կոմիտեն (ՄԱՆԻՎԱԼ) ՖԱՏՖ-ի տիպի տարածաշրջանային խումբ է, որի խնդիրն է Եվրոպայի երկրներում փողերի լվացմանը և ահաբեկչության ֆինանսավոմանը (ՓԼ/ԱՖ) հակազդելու բնագավառում միջազգային չափանիշների քաղաքականության տարածումը:

Ինչպես ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, ՄԱՆԻՎԱԼ-ի հաստատված հաշվետվությունում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի առումով էական առաջխաղացումներ են գրանցվել:

Հաստատված հաշվետվությունն արձանագրում է ոլորտում ՀՀ առաջընթացը, մասնավորապես, հետևյալ ուղղություններով՝

– Ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերի նախագծերը, ընդունման դեպքում, ապահովելու են ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգում առկա իրավական բացերի կարգավորումը, մասնավորապես՝ հաճախորդի պատշաճ ուսումնասիրության ընթացակարգերի, ինչպես նաև ահաբեկչության և ահաբեկչության ֆինանսավորման հասկացությունների համապատասխանությունը միջազգային չափանիշներին:

– Վճռաբեկ դատարանի կողմից 2011 թ.-ին ընդունված որոշումը հնարավոր է դարձնում փողերի լվացման հանցակազմով դատավճիռների կայացումը` առանց նախորդող հանցագործության համար նախկինում կամ միաժամանակյա դատավճռի անհրաժեշտության:
– Երկիրն արդյունավետորեն համակարգում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված ֆինանսական և ոչ ֆինանսական հաստատությունների կողմից հաշվետվությունների տրամադրումը, ինչպես նաև առաջընթաց է արձանագրել փողերի լվացման հանցակազմով գործերի քննության հարցում:

Հաշվետվությունում կարևոր առաջընթացների թվում հիշատակվում են նաև 2013-2015 թթ.-ի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ազգային ռազմավարության ընդունումը, հաշվետվություն տրամադրող անձանց, իրավապահ և վերահսկող մարմինների, ինչպես նաև ֆինանսական հետախուզության մարմնի համար կազմակերպված դասընթացների ուղղությամբ և համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ քայլերը:

Համաձայն հանձնախմբի ընթացակարգերի` երկիրը հաջորդ հաշվետվությունը կներկայացնի երկու տարի անց:
2006թ.-ից Հայաստանը ՄԱՆԻՎԱԼ-ի անդամ է և ակտիվորեն ներգրավված է փողերի լվացման և ահաբեկության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի համանման համակարգերի գնահատման գործընթացում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img