Գազպրոմբանկը 500 մլն ծավալով վարկ կստանա Ճապոնիայից

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գազպրոմբանկն ու Ճապոնիայի միջազգային համագործակցության բանկը (The Japan Bank for International Cooperation, JBIC) շրջանակային համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն ռուսական վարկային կազմակերպությանը 500 մլն դոլարի չափով վարկ կտրամադրվի, ասվում է Գազպրոմբանկի հաղորդագրության մեջ, գրում է РБК–ն։

JBIC–ի մասնակցության մասնաբաժինը վարկային գծում կկազմի 300 մլն դոլար, իսկ մնացած մասը կհատկացվի համաֆինանսավորող մասնավոր արտերկրյա ֆինանսական ինստիտուտների կողմից Nippon Export and Investment Insurance (NEXI) ապահովագրական ծածկույթի տրամադրման դեպքում, հայտնում է Գազպրոմբանկի մամուլի ծառայությունը։

Պայմանավորվածությունները թույլ կտան, որ ռուսական բանկն իր կորպորատիվ հաճախորդներին ավելի ճկուն և շահավետ պայմաններ առաջարկի Ճապոնիայից մեքենաների և սարքավորումների մատակարարումը միջնաժամկետ և երկարաժամկետ ֆինանսավորելու համար, նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել ռուսական և արտասահմանյան բանկերի միջև ևս մեկ վարկային համաձայնագրի մասին։ «Զարգացման և արտաքին տնտեսական գործունեության բանկ» (Վնեշէկոնոմբանկ, ՎԷԲ) պետական կորպորացիան Bank of America–ի հետ պայմանավորվել է մինչև հինգ տարի 200 մլն դոլար ընդհանուր գումարի վարկային միջոցների ներգրավման մասին։ Այս միջոցները կօգտագործվեն Վնեշէկոնոմբանկի ներդրումային նախագծերի ֆոնդավորման համար։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img