Mon, 2 February
-3.9 C
Yerevan
USD: 378.64 RUB: 4.98 EUR: 451.38 GEL: 140.77 GBP: 520.55

«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբ» ընկերությունն ամփոփել է «Ամենաֆինանսական ստեղծագործություն» ակցիայի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ–ն ամփոփել է «Ամենաֆինանսական ստեղծագործություն» ակցիայի արդյունքները, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից։ Բանկն այդ ակցիան մեկ ամիս շարունակ անցկացնում էր Facebook սոցիալական ցանցում։

Հաղորդագրության համաձայն, մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն հունվարի վերջին, մրցանակների հանձնման արարողության ժամանակ։

«Ամենաֆինանսական ստեղծագործությունը» հեղինակային աշխատանքների մրցույթ է` նվիրված բանկային և ֆինանսական ոլորտին: Մրցույթն անցկացվում էր հետևյալ անվանակարգերում` լուսանկարչություն, գեղանկարչություն, բանաստեղծություն, երաժշտական ստեղծագործություն, պատկերապատում, կարճամետրաժ ֆիլմ, տեսանյութ և այլն:

Բանկն առաջարկում էր բոլոր ցանկացողներին իրենց աշխատանքները տեղադրել Facebook-ի «Areximbank-Gazprombank Group» խմբում, որտեղ հենց համացանցի օգտատերերը պետք է գնահատեն մրցույթի մասնակիցների ներկայացրած աշխատանքները: Անվանակարգում մրցույթի հաղթողներ կդառնան ամենաշատ «լայքեր» հավաքողները:

«Սա իր բնույթով առաջին նման լայնածավալ ակցիան է, որն իրականացվում է Բանկի կողմից` սոցիալական ցանցի միջոցով: Մրցույթի ընթացքում ավելի քան 700 նոր անդամներ միացան Facebook-ում գտնվող մեր բանկի խմբին: Նշեմ, որ մրցույթին ներկայացված աշխատանքները շատ բազմազան էին` սկսած բանաստեղծություններից մինչև կարճամետրաժ մուլտֆիլմեր: Մեր կարծիքով կային շատ հաջողված աշխատանքներ, որոնք մենք միգուցե նաև կկիրառենք հետագայում մեր բանկի գովազդային նյութերում: Ըստ նախապես հայտարարված պայմանների, մրցույթի հաղթողները կստանան MasterCard Gold տիպի քարտեր, իսկ մյուս մասնակիցները` MasterCard Standard պլաստիկ քարտեր: Բոլոր այդ քարտերն ունեն մինչև 20% զեղչ ստանալու հնարավորություն ավելի քան 200 սպասարկման կետերում և ընկերություններում (առևտրային կենտրոններ, հյուրանոցներ, ապահովագրական ընկերություններ, բժշկական կենտրոններ, ինչպես նաև հանգստի և զվարճանքների կենտրոններ` ողջ Հայաստանի տարածքում»,– «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի  Հաճախորդների բազայի զարգացման և շուկայավարման ծառայության գլխավոր մասնագետ Ալեքսանդր Հակոբյանի խոսքը ներկայացված է բանկի տրամադրած հաղորդագրության մեջ։
մեջբերվում է հաղորդագրության մեջ։
«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Դադարեցվել է «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների վճարումների ընդունումը «Իզի Փեյ» վճարային հարթակներում 

Վճարումները չեն իրականացվի «Իզի Փեյ» ընկերության ինքնասպասարկման տերմինալներով, easywallet օնլայն դրամապանակով և մասնաճյուղերում վճարումների տարբերակով

Հայաստանը երրորդն է ՌԴ–ում գործող բիզնեսի կողմից հաշիվների բացման հարցումների քանակով. NSV Consulting

Ուղղություններից մեկը, որտեղ արձանագրվել է զգալի հետաքրքրություն, եղել է Հայաստանը

ՀՀ ԿԲ–ն դեկտեմբերին նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև ամենացածր մակարդակը՝ 2021թ․–ի կեսերից ի վեր․ ՀԲ

Հայաստանի Կենտրոնական բանկը 2025 թվականին երկու անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման դրույքաչափը, նշված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – January 2026» զեկույցումՀայաստանի Կենտրոնական բանկը 2025 թվականին երկու անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման դրույքաչափը, նշված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – January 2026» զեկույցում

ՎԶԵԲ–ը Հայաստանում 2025թ․–ին ներդրել է ռեկորդային 426 մլն եվրո

2025թ-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 426 միլիոն եվրոյի ռեկորդային ներդրումներ կատարեց Հայաստանի տնտեսությունում՝ 26 ծրագրերի շրջանակներում

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս նվազել է 1․34 կետով և կազմել 451․38 դրամ, ռուբլին նվազե է 0․0․159 կետով և կազմել 4․9828 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img