«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբ» ընկերությունն ամփոփել է «Ամենաֆինանսական ստեղծագործություն» ակցիայի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ–ն ամփոփել է «Ամենաֆինանսական ստեղծագործություն» ակցիայի արդյունքները, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից։ Բանկն այդ ակցիան մեկ ամիս շարունակ անցկացնում էր Facebook սոցիալական ցանցում։

Հաղորդագրության համաձայն, մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն հունվարի վերջին, մրցանակների հանձնման արարողության ժամանակ։

«Ամենաֆինանսական ստեղծագործությունը» հեղինակային աշխատանքների մրցույթ է` նվիրված բանկային և ֆինանսական ոլորտին: Մրցույթն անցկացվում էր հետևյալ անվանակարգերում` լուսանկարչություն, գեղանկարչություն, բանաստեղծություն, երաժշտական ստեղծագործություն, պատկերապատում, կարճամետրաժ ֆիլմ, տեսանյութ և այլն:

Բանկն առաջարկում էր բոլոր ցանկացողներին իրենց աշխատանքները տեղադրել Facebook-ի «Areximbank-Gazprombank Group» խմբում, որտեղ հենց համացանցի օգտատերերը պետք է գնահատեն մրցույթի մասնակիցների ներկայացրած աշխատանքները: Անվանակարգում մրցույթի հաղթողներ կդառնան ամենաշատ «լայքեր» հավաքողները:

«Սա իր բնույթով առաջին նման լայնածավալ ակցիան է, որն իրականացվում է Բանկի կողմից` սոցիալական ցանցի միջոցով: Մրցույթի ընթացքում ավելի քան 700 նոր անդամներ միացան Facebook-ում գտնվող մեր բանկի խմբին: Նշեմ, որ մրցույթին ներկայացված աշխատանքները շատ բազմազան էին` սկսած բանաստեղծություններից մինչև կարճամետրաժ մուլտֆիլմեր: Մեր կարծիքով կային շատ հաջողված աշխատանքներ, որոնք մենք միգուցե նաև կկիրառենք հետագայում մեր բանկի գովազդային նյութերում: Ըստ նախապես հայտարարված պայմանների, մրցույթի հաղթողները կստանան MasterCard Gold տիպի քարտեր, իսկ մյուս մասնակիցները` MasterCard Standard պլաստիկ քարտեր: Բոլոր այդ քարտերն ունեն մինչև 20% զեղչ ստանալու հնարավորություն ավելի քան 200 սպասարկման կետերում և ընկերություններում (առևտրային կենտրոններ, հյուրանոցներ, ապահովագրական ընկերություններ, բժշկական կենտրոններ, ինչպես նաև հանգստի և զվարճանքների կենտրոններ` ողջ Հայաստանի տարածքում»,– «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի  Հաճախորդների բազայի զարգացման և շուկայավարման ծառայության գլխավոր մասնագետ Ալեքսանդր Հակոբյանի խոսքը ներկայացված է բանկի տրամադրած հաղորդագրության մեջ։
մեջբերվում է հաղորդագրության մեջ։

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img