ԱՄՆ բորսաներն աճ են գրանցել աշխատանքի և նորակառույց տների շուկայի տվյալների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ցուցիչները հինգշաբթի աճել են գործազրկության և անշարժ գույքի դրական վիճակագրական տվյալների շնորհիվ, վկայում են բորսաների տվյալները, գրում է Փրայմը։

Dow Jones արդյունաբերական ցուցիչն աճել է 0.63 տոկոսով և կազմել է 13596.02 կետ։ Բարձր տեխնոլոգիական NASDAQ–ն ավելացրել է 0.59 տոկոս և հասել 3136.00 կետի։ Լայն շուկայի S&P 500 ցուցիչն ավելացել է 0.56 տոկոսով` մինչև 1480.94 կետ, ինչը վերջին հինգ տարիների առավելագույն արժեքն է։

Հունվարի 12–ին ավարտված շաբաթվա ընթացքում ԱՄՆ–ի գործազրկության նպաստի առաջնային հայտերի թիվը նվազել է 37 հազարով` կազմելով 335 հազար և հասնելով վերջին հինգ տարվա առավելագույն ցուցանիշի։ Վերլուծաբանները կարծում էին, որ հայտերի թիվը կրճատվել է ընդամենը 6 հազարով։

ԱՄՆ–ում դեկտեմբերին նոր տների թիվը կազմել է 954 հազար, ինչը 12 տոկոսով շատ է նոյեմբերի ցուցանիշից։ Այսպիսով, նորակառույցների թիվը 2008 թվականի հունիսից հասել է առավելագույն ցուցանիշի։

«Աշխատանքի և անշարժ գույքի շուկայի տվյալներն իրականում դրական են և գերազանցեցին ակնկալիքները երկու դեպքերում էլ»,– Market Watch գործակալությունը մեջբերում է Private Client Reserve–ի վերլուծաբան Էրիկ Վիգանդի (Eric Wiegand) խոսքը ։ Նրա կարծիքով` դրական վիճակագրությունը, թեկուզ ժամանակավոր, բայց, այնուամենայնիվ, շեղեց ներդրողներին ԱՄՆ պետպարտքի շեմի խնդրի անլուծելիությունից։

Սակայն հինգշաբթի հրապարակած ոչ բոլոր տվյալներն են դրական։ Ֆիլադելֆիայի գործարար ակտիվության ինդեքսը հունվարին ընկել է 8.1 կետից մինչև 5.8 կետ։ Միաժամանակ, վերլուծաբանները մինչև 6 կետի նվազման ավելի համեստ կանխատեսում էին կատարում։ Հինգշաբթի ֆինանսական հաշվետվություններ են ներկայացրել նաև այնպիսի բանկային հսկաներ, ինչպես Bank of America–ն և Citigroup Inc.–ը։ Bank of America–ն չորրորդ եռամսյակում 4 անգամ նվազեցրել է զուտ շահույթը 2011 թվականի հոկտեմբեր–դեկտեմբերի համեմատ` մինչև 367 միլիոն դոլար, սակայն սովորական մեկ բաժնետոմսին բաժին ընկած շահույթը կազմել է 0.03 դոլար` վերլուծաբանների կանխատեսածից մի փոքր դրական` 0.02 տոկոսի մակարդակում։

Citigroup–ի` նախորդ տարվա չորրորդ եռամսյակի զուտ շահույթն աճել է 25 տոկոսով` կազմելով 1.2 միլիարդ դոլար։ Մեկ բաժնետոմսին բաժին ընկած շահույթն ավելացել է 23 տոկոսով և հասել է 0.38 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց։ Ցուցանիշը վերլուծաբանների կանխատեսածից բացասական էր` նրանք ակնկալում էին 0.97 դոլարի շահույթ մեկ բաժնետոմսի համար։

DJIA (Dow Jones Industrial Average) —ը 30 խոշորագույն արդյունաբերական կորպորացիաների փոխարժեքների շարժման միջին ցուցանիշն է:

S&P 500 (Standard and Poor’s 500 Index) —ը շուկայական կապիտալացման ցուցանիշով 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի ցուցիչն է:

NASDAQ (National Association of Securities Dealers Automated Quotation) — ը բարձր տեխնոլոգիական ընկերությունների ցուցիչն է։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img