Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ–ին 50 մլն դոլար կհատկացնի «Հյուսիս–Հարավ» ավտոճանապարհի նորոգման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Եվրոպական ներդրումային բանկը մտադիր է  ՀՀ–ին 50 մլն դոլար հատկացնել «Հյուսիս–Հարավ» ավտոճանապարհի հատվածների նորոգման նպատակով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի միջազգային ներդրումային ծրագրի իրականացման ՊՈԱԿ ղեկավար Արա Հովսեփյանը։

«Երրորդ տրանշի ընդհանուր արժեքը կազմում է 221,5 մլն դոլար։ Դրանից 41,5 մլն դոլարը` կառավարության ֆինանսավորումն է, իսկ մնացած 180 մլն դոլարը նախատեսվում է ստանալ ԶԱԲ–ից և ԵՆԲ–ից»,– ասաց նա։

Հովսեփյանը տեղեկացրեց, որ վարկի հատկացման հարցը կքննարկվի 2013թ.–ի մարտի սկզբին կայանալիք ԵՆԲ–ի խորհրդի նիստի ժամանակ։

Ըստ նրա` միջոցները կուղղվեն Թալին–Գյումրի 45 կիլոմետրանոց ճանապարհի շինարարությանը։

Ինչ վերաբերում է առաջին և երկրորդ տրանշներին` 60 և 170 մլն դոլար, համապատասխանաբար, ապա, ինչպես տեղեկացրեց Հովսեփյանը, շինարարական աշխատանքները կավարտվեն 2017թ.–ի հունիսին։

Զարգացման Ասիական բանկի կողմից ֆինանսավորվող «Հյուսիս–Հարավ» ճանապարհի շինարարության աշխատանքները մեկնարկել են 2012թ.–ի սեպտեմբերի 14–ին։
ԶԱԲ–ի 70,4 մլն դոլարի չափով առաջին տրանշի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել Երևան–Արարատ (38 կմ)  և Երևան–Աշտարակ (12 կմ) ավտոճանապարհների հատվածները։ 179,6 մլն դոլարի չափով ծավալով երկրորդ տրանշով կվերականգնվի Աշտարակ–Թալին մայրուղու հատվածը։

2010 թվականի հունվարի 14–ին կառավարությունը հավանություն է տվել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրին, ինչպես նաև Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 500 մլն դոլարի շրջանակային ֆինանսական համաձայնագրին։

Միջազգային համագործակցության ճապոնական գործակալությունը ևս պատրաստակամություն է հայտնել 50–70 մլն դոլար հատկացնել Հայաստանում «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարությանը։

«Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցումը, որի շնորհիվ կբարելավվի Եվրոպա–Կովկաս–Ասիա ճանապարհային հաղորդակցությունը Արևելյան Եվրոպայի և Արևմտյան Ասիայի հատման կետում, ծրագրվում է ամբողջությամբ ավարտել 2017 թվականին։

«Հյուսիս–Հարավ» միջանցքը 556 կիլոմետր ընդհանուր երկայնությամբ կապահովի մուտք դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։

Ներդրումային ծրագիրն ուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու ապահովում են մուտք դեպի համաշխարհային շուկաներ։

Ծրագիրը թույլ կտա, որ Հայաստանն ապագայում մեղմի Ադրբեջանի և Թուրքիայի ստեղծած շրջափակումը, տարանցիկ պետության կարևոր դեր խաղա տարածաշրջանի երկրների բեռնափոխադրումների հարցում, ինչպես նաև միանա Սևծովյան օղաձև ավտոմայրուղուն։

«Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագիծը նախաձեռնվել է Ռուսաստանի և Իրանի կողմից և տրանսպորտային հոսքերի ակտիվացում է ենթադրում, այդ թվում Ռուսաստան–Իրան–Հնդկաստան ուղղությամբ նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարության հաշվին։

Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակով դիտարկվում է նաև երկաթուղու կառուցում, որը կկապի երկու երկրներին և «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի մասը կդառնա։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img