ՎՏԲ-Հայաստան բանկում մեկնարկել է հատուկ սոցիալական հաշիվների սպասարկման նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկում մեկնարկել է սոցիալական փաթեթների տրամադրման պետական ծրագրի շրջանակներում հատուկ սոցիալական հաշիվների սպասարկման նախագիծը:

Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, այսուհետ բոլոր ցանկացողները կարող են բացել սոցիալական հաշիվներ ՎՏԲ-Հայաստան բանկում և իրենց հետագա վարումը հանձնարարել Բանկին:

Սոցիալական հաշիվներով փոխանցումները իրականացվելու են 4 նպատակներով`
առողջության ապահոագրության վճար, ուսման վճար, հիփոթեքային վարկի մարման վճար, ՀՀ և ԼՂՀ տարածքում հանգստի վճար:

Խոշոր կազմակերպությունների աշխատակիցների համար նախատեսված է «սոց.հաշիվների հեռակառավարմամբ բացման» տարբերակը: Բանկի մասնագետները կայցելեն կազմակերպություն և տեղում կկազմակերպեն սոց.հաշիվների բացման անհրաժեշտ գործընթացը, ներառյալ ապահովագրական պայմանագրերի կնքումը:

Նախատեսվում է նաև վարկային գծերի տրամադրում հաճախորդներին սոց.փաթեթի  գումարի 6-ապատիկի չափով բացառապես սոց.փաթեթների շրջանակում 4 նպատակներով վճարումների կատարման համար:

Վարկային գծի հետ համատեղ նախատեսվում է նաև հաճախորդներին  սոց.փաթեթների շրջանակում վճարումների միանվագ իրականացման հնարավորության տրամադրում առանց հաճախորդի հաշվին միջոցների կուտակմանը սպասելու:

Հատուկ սոցիալական հաշվիների բացման և վարման ծառայությունը հասանելի է ՎՏԲ-Հայաստան Բանկի ՀՀ տարածաշրջանի 67 մասնաճյուղերում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 67 մասնաճյուղ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img