Sun, 1 March
4.1 C
Yerevan
USD: 377.00 RUB: 4.88 EUR: 444.78 GEL: 140.99 GBP: 507.97

ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումները հունվարին ավելացել են 0,6%-ով՝ գերազանցելով 1 525,7 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից  ռեզիդենտ տնտեսություն ուղղված վարկերը 2013թ.-ի հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի  համեմատ, ավելացել են 0,6 տոկոսով և հունվարի 31-ի դրությամբ կազմել են ավելի քան 1 525,7 մլրդ դրամ,  ներկայացված է ՀՀ ԿԲ կայքում:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, դրամով տրամադրված վարկերը հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի  համեմատ, աճել են 0,1 տոկոսով՝ կազմելով ավելի քան 538,8 մլրդ դրամ: Միաժամանակ արտարժույթով վարկերը ավելացել են 0,9%-ով և կազմել են ավելի քան 986,9 մլրդ դրամ։

Աղբյուրի համաձայն՝ բանկերի համախառն վարկային ներդրումների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում արդյունաբերության ոլորտին (24,9 տոկոս), այս ոլորտին հաշվետու ժամանակահատվածում բանկերը շուրջ 381,2 մլրդ դրամ են ուղղել (աճը նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ կազմել է 2 տոկոս):

Երկրորդ տեղում է առևտրի ոլորտը՝ 20,8 տոկոս մասնաբաժնով, որի վարկավորումը անցյալ ամսվա համեմատ կրճատվել է 0,8 տոկոսով և կազմել է շուրջ 318,1 մլրդ դրամ:

Երրորդ տեղում են սպառողական վարկերը՝ 19,6% տոկոս մասնաբաժնով, որոնք դեկտեմբերի համեմատ ավելացել են 1,6 տոկոսով: Առևտրային բանկերի սպառողական վարկերը Հայաստանի ռեզիդենտ տնտեսությունում հունվարի վերջին կազմել են շուրջ 300,6 մլրդ դրամ:

2013թ.-ի հունվարի 31-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: ($1 – 410,67 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կպարզեցվի եկամուտների հայտարարագրման գործընթացը․ կառավարությունն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց եկամտային...

«ԳԼՈԲԲԻՆԳ» ՍՊԸ-ի 1,5 մլրդ դրամ և 2 մլն դոլար ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր ողջունել  է օնլայն գնումների շուկայի առաջատարներից «Գլոբբինգ» ՍՊԸ-ի («Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ) մուտքը  կապիտալի շուկա

Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը

Գլոբբինգ օնլայն գնումների միջազգային հարթակը դարձավ ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

Ապահովագրական ևս 3 ընկերություն միացավ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի նախաձեռնությանը

Այսօր Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը և «ԱՐՄԵՆԻԱ Ինշուրանս», «ՌԵԳՈ Ինշուրանս» և «ՆԱԻՐԻ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունները ստորագրեցին հուշագիր, որի նպատակն է զարգացնել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և դոլարի փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ ռուբլին շարունակել է նվազել

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թ.-ի փետրվարի 26-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 25-ի համեմատ, աճել է 0.12 կետով՝ հասնելով 377.04 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img