«Կոնվերսբանկ» ՓԲԸ–ն Դավիթաշենում բացել է իր 33–րդ մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/.  «Կոնվերսբանկ» ՓԲԸ–ն երեքշաբթի Դավիթաշեն թաղամասում բացել է իր 33–րդ մասնաճյուղը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, «Դավթաշեն» մասնաճյուղը լավագույնս հարմարեցված է բանկային ժամանակակից ծառայությունների սպասարկման ստանդարտներին, հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և հմուտ անձնակազմով:

«Իրավաբանական անձանց սպասարկումն առանձնացված է, ինչը հնարավորություն է տալիս տարանջատել հաճախորդներին ու նրանց կողմից իրականացվող գործարքները՝ իրականացնելով առավել արագ սպասարկում»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Դեկտեմբեր ամսից բացվել և արդեն գործում է նաև Կոնվերս Բանկի «Զեյթուն» մասնաճյուղը: Բացի այդ, օրերս նոր հասցեում բարելավված նոր պայմաններով վերագործարկվել է  Սևան քաղաքի մասնաճյուղը:

Բացի այդ, շուտով կբացվեն Կոնվերս Բանկի ևս 2 նոր մասնաճյուղեր՝ Աշտարակ և Դիլիջան քաղաքներում:

Ներկայում Կոնվերս Բանկը Երևան քաղաքում ունի 15, իսկ ՀՀ մարզերում 18 մասնաճյուղ` ներառյալ երկու Փոստբանկ մասնաճյուղերը` Երևան և Կապան քաղաքներում:

«Մեր նպատակն է անընդհատ կատարելագործել բանկ-հաճախորդ հարաբերությունները: Հավատարիմ այս գաղափարին մենք շարունակաբար բարելավում ենք և° Բանկի մասնաճյուղերը, և° առաջարկվող պրոդուկտները` ապահովելով բարձր չափանիշներին համապատասխանություն և հաճախորդների սպասարկման համար առավել բարենպաստ և ժամանակակից պայմաններ»,– հաղորդագրության մեջ մեջբերվում է Կոնվերս Բանկի Գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արթուր Հակոբյանի խոսքը։

Ըստ նրա` Կոնվերս Բանկի հաճախորդամետ քաղաքականության շնորհիվ ընդամենը վերջին մեկ տարվա ընթացքում Բանկի հաճախորդների թվաքանակն ավելացել է ավելի քան 40%-ով, գերազանցելով նախորդ տարվա համար պլանավորած քանակը։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% :-0- –

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img